Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»

Ապրիլ 22,2014 19:51

«ՍԴ-ի կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»
ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանի կարծիքով իր օրվա հացը վաստակելու խնդրի առջեւ կանգնած քաղաքացուց անգամ 200, 1000 դրամ պահելն անթույլատրելի է:

«ՀՀ Սահմանադրական դատարանի` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների վերաբերյալ գործով կայացրած որոշումը հակաժողովրդական որոշումների շարունակությունն է»,-այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասում է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի քարտուղար, ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

Նա անհասկանալի է որակում ՍԴ-ի կայացրած որոշումը`նկատելով, որ ՍԴ-ն պետք է հստակ որոշում կայացներ հարցի վերաբերյալ` կամ սահմանադրական, կամ հակասահմանադրական ճանաչելով օրենքը:

«ՍԴ-ն պետք է հստակ ասեր` այո, թե ոչ, իսկ այժմ ով ինչպես ուզում է, մեկնաբանում է, որ հիմնարկն ուզում է, փոխանցում է, որ հիմնարկը չի ուզում, չի փոխանցում: Սա գալիս է նրանից, որ այս 20 տարիների ընթացքում, փաստորեն, ՀՀ-ում ոչ մի հստակ որոշում չի եղել, բոլորը աղավաղված են եղել, եւ հակասել են ժողովրդի շահերին, այսինքն` hօգուտ ժողովրդի ոչինչ չի եղել»:

Անդրանիկ Ղուկասյանը նշում է, որ իր օրվա հացը վաստակելու խնդրի առջեւ կանգնած քաղաքացուց անգամ 200, 1000 դրամ պահելն անթույլատրելի է:
«Ոչ ոք այնքան գումար չի տալիս ժողովրդին, որ այս ժողովուրդը ինչ-որ տոկոսային գումար փոխանցի կուտակային, սոցիալական կամ այլ ֆոնդերի: Ժողովուրդն այսօր ապրում է միայն առօրյա կյանքով, նա այսօր օրվա հացն է վաստակում, ինչպես կարելի է նրան ասել`կիսիր օրվա հացդ, այդ հացի կեսը, մի բան էլ ավել կստանաս 40 տարի հետո: Նախ, մարդիկ թերսնվելով չեն հասնի թոշակի տարիքի, բացի այդ` գումարների վերադարձի երաշխիքներ էլ չկան»,- եզրափակում է Անդրանիկ Ղուկասյանը:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930