Ազգությամբ հայ թուրք գործարար Արետ Թաշչյանն ընտրվել է Նյու-Յորքում հիմնված թուրք-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի (TACCI) ղեկավար, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Թաշչյանը, որը զբաղեցնում է ծովային ապահովագրության և ծովային փոխադրումների ամերիկյան ամենակարևոր ընկերություններից մեկի՝ OMNI ՍՊԸ-ի ներկայացուցչի պաշտոնը, ընտրվել է 12-ից 7 ձայն հավաքելով, TACCI-ի վերջին ընդհանուր ժողովի ժամանակ:
63-ամյա գործարարը վաղուց ապրում է ԱՄՆ-ում և երկար ժամանակ է, ինչ TACCI անդամ է: Թուրք-ամերիկյան պալատը հիմնադրվել է 10 տարի առաջ՝ երկու երկրների միջև առևտուրը զարգացնելու նպատակով:
Թաշչյանի ապահովագրական ընկերությունից է օգտվում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բուրակ Էրդողանը, որի ընկերությունն ունի 6 նավ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ