Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյանը Էդվարդ Նալբանդյանի մասին՝ հումորով. «Մարդը երեք անգամ հրաժարվել է»

Ապրիլ 22,2014 18:59

«Մարդը երեք անգամ հրաժարվել է, դրա համար էլ երեք անգամ նշանակվել է»,-Aravot.am-ի հարցին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումը ողջունո՞ւմ է, այսպիսի հումորով պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն բազմիցս պահանջել է Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը՝ մասնավորապես աղմկահարույց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

ՀՅԴ-ն դեռ շարունակում է պահանջել արձանագրություններից՝ Հայաստանի ստորագրության  ետ կանչումը, ավելին` դա այն յոթ կետերից մեկն է, որ Դաշնակցությունը ներկայացրել է իշխանության ընդունմանը, որոնց ընդունման պարագայում միայն ՀՅԴ-ն հնարավոր կհամարի կոալիցիոն համագործակցությունը:

Այս համատեքստում Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցույց չի՞ տալիս այն, որ արտաքին քաղաքականության ոլորտում կուրսի փոփոխություն չի լինի, պարոն Մանոյանը պատասխանեց. «Այդպես չէի ասի, քանի որ այդ ընթացքում ինչ-որ բաներ, բայց ոչ բավարար, Սերժ Սարգսյանը ցույց է տվել. օրինակ՝ խոսելով հետևանքների վերացման մասին, Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի մասին: Դրանք հարցեր են, որ մինչև Սերժ Սարգսյանը չէին ասվում: Բայց նաև Սերժ Սարգսյանի օրոք էր, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվեցին: Ուստի մենք ասում ենք, որպեսզի մնացածը լիարժեք լինի, անհրաժեշտ է այդ արձանագրություններից հրաժարվել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930