Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացիների նվիրատվությունը կազմել է 40 միլիոն դոլարից ավելի. Ջոն Հեֆերն

Ապրիլ 22,2014 18:51

Այսօր լրացավ «Սեյվ դը չիլդրեն» միջազգային կազմակերպության 20 տարվա գործունեությունը Հայաստանում: Վերջինիս  նպատակն է Հայաստանում պաշտպանել երեխաների իրավունքները, օգնել նրանց սոցիալապես, ինչպես նաեւ իրագործել զարգացման ծրագրեր:

Միջոցառման ժամանակ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ասաց, որ ամերիկացիների նվիրատվությունը երեխաների կրթության, առողջապահական խնամքի, պաշտպանության ոլորտներում  «կազմել է 40 միլիոն  դոլարից ավելի»:

Նա հավելեց, որ կա եւս մեկ ծրագիր, որի շրջանակներում փորձելու են հաշմանդամության ոլորտում` զբաղվածության միջոցով բարձրացնել մարդկանց կենսամակարդակը:

Իսկ ինչը վերաբերում է հաշմանդամների զբաղվածությանը, Արտակարգ Իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ասաց, որ այսօր ԱԻՆ-ում աշխատում են 28 սայլակավոր հաշմանդամներ:

 

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930