Լրահոս
Օրվա լրահոսը

«Գլավարը պարզել ենք ով ա: Նախարարը հրաման կտա, ու քննիչին մի հատ աստղ տալ, միլպետին մի բան տալ»

Ապրիլ 22,2014 18:47

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր քիչ առաջ ավարտվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխնախագահ Արմեն Մանուկյանի ավտմեքենայից հիսունվեց միլիոն դրամի գողության գործով մեղադրվողներ Աշոտ Առուշանյանի եւԷդգար Կարաքեշիշյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը, հրապարկվող ձայնագրության մեջ ուշագրավ մանրամասներ կային, որքան էլ մեղադրող պարոն Ուզոյանը վտանգավոր նախադեպ համարեց հրապարկվածը:

Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպանը հայտնում է, որ առերեսման ընթացքում տևական ժամանակով բացակայել է և Արտաշես Գալուստյանը բազմիցս նշել է, որ «Աշոտ , կներես, բայց, ստիպված եմ, էլ վարիանտ չունեմ», բազմիցս Աշոտից ներողություն է խնդրել, որպիսի հանգամանքները ըստ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի, վկայում են նրա կողմից ընդդեմ Աշոտ Առուշանյանի տված ցուցմունքների անարժանահավատության և շինծու լինելու մասին:

Բացի այդ նախկին պաշտպան Թադեւոս Ալեքսանյանը Արտաշես Գալուստյանին նշված զրույցում նկարագրել է հետևյալ կերպ. «Ը-ը, քննիչը էտ դրա վրա գռուզիտ արեց մի պահ, խոսակցությունը օբյեկտի հետ կապված, էտ ինչ-որ, կայնի մի րոպե հիշեմ, ընդեղ ինչ-որ ցուցմունքն ու առերեսումը իրար չէին բռնում, քննիչը ասեց, արա, քիչ առաջ ցուցմունք էս տվե, չէս հիշում, քու ցուցմունքը: Հուշում էր էլի, փաստորեն ինքը հուշում, որ բա ինչ էր, ըտեղ ասի, արա… հիմա տարել եք սրան մշակել եք բերել եք, ըտենց խոսակցություն եղելա: Ասեց, բա ապացուցի: Դու առթեն գիտես էս ինչ պիտի ասի, երևի սրան հանել եք վերև, բերել եք քրեականով չէ: Ասի երևի ընդե մշակե բերել եք սրան: Բա չէ դա պարոն Ալեքսանյան: Ասի… արա: Տղա ջան , ասի էսի գլուխտ ուռածա արա: Ինչ ասեմ: Ասում եմ դե հիմա կամ նառկամանն ա տենց, ոնց ասեմ` հայացք ուներ, որը որ ոչ մի բան չի ասում: Կամ ոնց որ յանը տարած կամ լավ տփել են: Էտ մառթը ոնց որ զզված մառթու տպավորություն էր թողնում: Այսինքն,  մարթուն դրանով խոստացել են` Աշոտին մի հատ գռուզիտ արա, գնա տուն: Տեսել եմ ետի ոնց որ տռուպ ըլներ էլի …որ եկել էր գլուխը կախ : Ըտե քննիչը վեկալավ զանգեց բա Ալեքսանյանը:Աշոտը պտի ցուցմունք տար: Նրանք վռազ զեկուցում են ՄՎԴ-ի մինիստրին, որ գործ ենք բացե, գլավարը պարզել ենք ովա, եսի ով ա, ես ով ա: Նախարարը հրաման կտա, ու քննիչին մի հատ աստղ տալ, միլպետին մի բան տալ»:

Լիպարիտ Սիմոնյանն ասաց, որ  փաստաբան Թադևոս Ալեքսանյանի կողմից Արտաշես Գալուստյանի և Աշոտ Առուշանյանի միջև տեղի ունեցած առերեսմանը տևական ժամանակով ներկա չգտնվելը հաստատվել է նաև ՀՀ Փաստաբանների Պալատից ստացված և սույն դատաքննությամբ հետազոտված «Փաստաբան Թադևոս Ալեքսանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու մասին» 18.12.2012թ. որոշմամբ և կարգապահական վարույթի նյութերով: Ըստ պաշտպանի, նշված նյութերում առկա բացատրություններում փաստաբան Թադևոս Ալեքսանյանը փաստացի ընդունել է, որ քննչական գործողության ընթացքում որոշ ժամանակով բացակայել է մասնակցությամբ  ժամանակին, գիտակցաբար և ջանասիրաբար խորհուրդ տալու և վստահորդին պաշտպանելու` Կանոնագրքով ամրագրված իր պարտականությունը, դրանով իսկ զրկելով Աշոտ Առուշանյանին պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքից: Անդրադարձ կատարելով քննչական գործողության ընթացքում փաստաբանի բացակայության հարցին, Պալատի խորհուրդն անհրաժեշտ է համարում ՀՀ փաստաբանների Պալատը 18.12.2012թ. որոշմամբ, որը փաստաբան Թ.Ալեքսանյանի կողմից չի բողոքարկվել, հաստատված է համարել հետևյալը. «Պալատի խորհուրդը արձանագրում է, որ պատասխանողը առերեսման ընթացքում 10- 15 րոպե հեռանալով քննչական գործողության կատարման վայրից` չավարտված թողնելով իր վստահորդի արձանագրել, որ բոլոր այն դեպքերում, երբ որևէ քննչական գործողության ընթացքում փաստաբանի կամ իր վստահորդի համար օբյեկտիվ հանգամանքներից ելնելով առաջանում է քննչական գործողությունն ընդմիջելու անհրաժեշտություն, ապա փաստաբանները պետք է համապատասխան հայտարարությամբ հադես գան և հետևողական լինեն, որպեսզի այդ հայտարարությունն իր արտացոլումը գտնի համապատասխան արձանագրությունում»:

Դատական նիստին չէր մասնակցում ոչ միայն տուժողը, այն նրա ներկայացուցիչը:

Դատական հաջորդ նիստին ցուցմունք կտա ամբաստանյալ HSBC աշխատակից, օժանդակության համար մեղադրվող Աշոտ Առուշանյանը:Նիստը նշանակվեց մայիսի 13-ին:Ուշ նշանակելու պատճառը դատավորն ինքն ասաց` երեսուն քրեական գործով, որով կա քառասուն կալանավորված դատարանը ծանրաբեռնված է:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930