Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրագրողների պաշտպանության ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանցի վերլուծաբան Միրկադիրովի կալանավորումը

Ապրիլ 22,2014 18:31

«Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) ամերիկյան կազմակերպությունը դատապարտել է ադրբեջանական «Զերկալո» թերթի վերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովի կալանավորումը, որին մեղադրում են պետական դավաճանության, լրտեսության մեջ:

Միրկադիրովին կալանավորել են Բաքվում, ապրիլի 19-ին Թուրքիայից արտաքսելուց անմիջապես հետո: Նա վերջին երեք տարիները Անկարայում էր ապրում:

«Կարծես արտաքսումը բավական չէր, Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է լրտեսության մեջ և ազատազրկված է: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել կեղծ մեղադրանքներ ներկայացնելը և չխախտել խոսքի ազատության իրավունքը», –  հայտնել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի CJP-ի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան, – «Ադրբեջանը արագորեն դառնում է Եվրասիայում ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող պետություններից մեկը»: Ըստ CJP-ի, Միրկադիրովը Ադրբեջանում անազատության մեջ գտնվող 9-րդ լրագրողն է:

Նրա փաստաբանը՝ Ֆուադ Ագաևը, հայտնել է, որ լրագրողին մեղադրում են Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու համար: Միրկադիրովը ներգրավված էր հայ-ադրբեջանական ծրագրերի մեջ և մի քանի անգամ այցելել է Հայաստան: Նրան սպառնում է 10 տարուց մինչև ցմահ ազատազրկում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930