Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամփորդություն Հայաստան». ֆրանսահայ դպրոցականներն այցելել են նաև Երևանի քաղաքապետարան

Ապրիլ 22,2014 18:22

Փարիզի շրջանի Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տարրական դպրոցի ավարտական դասարանի 18 աշակերտներ այցելել են Երևանի քաղաքապետարան, ապա շրջել Երևան քաղաքի պատմության թանգարանում, ունկնդրել Երևանի հիմնադրման և անցյալի ու ներկայի մասին պատմական ակնարկները։

Երկլեզու հայկական կրթարանում, որտեղ պարտադիր ծրագիրը ֆրանսերենով է, հայերեն են ուսանում կրթարանի բոլոր 200 աշակերտները։

«Արդեն ավանդույթ է դարձել, որ ավարտական տարում դասարանները գալիս են Հայաստան՝ իբրև ուխտագնացություն։ Շատ աշակերտներ կան, հատկապես խառնամուսնությամբ կազմված ընտանիքներում, որ հայերենը նրանց խոսակցական լեզուն չէ. կրթարանում նրանք սովորում են հայերեն, ուսումնասիրում են իրենց հայրենիքի լեզուն։ Մեր կրթարանի աշակերտները մեծ հաճույքով են այցելում Հայաստան և այսօր էլ մեծ ոգևորությամբ են եկել Երևանի քաղաքապետարան ու Երևան քաղաքի պատմության թանգարան»,- նշել է Ալֆորվիլլ քաղաքի Սուրբ Մեսրոպ կրթարանի տնօրեն Սիրարփի Քոսոյանը։

Ի հիշատակ Երևանի քաղաքապետարան և Երևան քաղաքի պատմության թանգարան կատարած այցելության՝ կրթարանի սաները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից մայրաքաղաքի տեսարժան վայրերով պատկերազարդ գրքեր են նվեր ստացել։

 

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930