Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների, մասնավորապես շինհրապարակներից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերի լվացման նկատմամբ:
Խախտումների հայտնաբերման դեպքում կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև շինհրապարակների սահմանազատող պարսպապատնեշների պաստառների թարմացման և փոխարինման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն