Քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ մայիսի 1-ին կենդանաբանական այգու հանդիսավոր բացումը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ձեռնարկվել և ավարտին են մոտենում նախապատրաստական, այդ թվում այգու տարածքի բարեկարգման աշխատանքները:
«Մեր համաքաղաքացիները կենդանաբանական այգի այցելելիս հենց մուտքից պետք է զգան այն փոփոխությունները, որոնք կատարվել են տեղում զբոսանքի և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն