Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը»

Ապրիլ 22,2014 16:41

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու աշխատանքները: Նշվել է նաև, որ նախապես գույքագրված 128 տարածքներից 87-ն արդեն իսկ մաքրվել և պատշաճ տեսքի են բերվել, որոշ դեպքերում նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների ռեսուրսների աջակցությամբ: Իսկ պարտավորությունները չկատարողների մասով էլ զեկուցվել է, որ կազմվել են վարչական արձանագրություններ: Քաղաքապետը պատասխանատուներին  հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա խիստ հսկողության տակ և համապատասխան քայլեր ձեռնարկել այն սեփականատերերի և վարձակալների նկատմամբ, ովքեր խուսափում եմ կարգի բերել իրենց տիրապետման ներքո գտնվող տարածքները:

«Սեփականատեր, թե վարձակալ՝ պարտավոր է սեփական ուժերով կազմակերպել իրեն պատկանող տարածքի մաքրման և պատշաճ տեսքի բերման աշխատանքները: Եվ այդ տեսանկյունից ուղղակի անհասկանալի և անընդունելի է, թե ինչու պետք է սեփականատիրոջ կամ վարձակալի փոխարեն համայնքի համապատասխան կազմակերպություններն իրենց տեխնիկայով կազմակերպեն տվյալ տարածքներն աղբից մաքրելու աշխատանքները: Միայն խոսքերով չէ, որ պետք է սիրես ու գնահատես Երևանը, ինչպես անում են ոմանք, այլ գործով պետք է ապացուցես, որ Երևանը նաև քո՛ մեծ տունն է ու համապատասխան վերաբերմունքով ցույց տաս դա: Ըստ այդմ, մեր մոտեցումներն ու քայլերն էլ նման տնտեսվարողների նկատմամբ պետք է լինեն շատ խիստ և կոշտ: Դրա համար ձեռնարկեք օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ բոլոր քայլերը և գործընթացը պահեք մշտական խիստ հսկողության տակ: Վարձակալների դեպքում էլ նախաձեռնեք պայմանագրերի վերանայման քայլեր և անհրաժեշտության դեպքում կասեցրե՛ք պայմանագրերը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930