Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր արժեհամակարգը եւ բնապահպանությունը իրարից անբաժանելի երկվորյակներ են». Ալեք Ենիգոմշյան

Ապրիլ 22,2014 16:39

«Հանքարդյունաբերությունից ստացված գումարները լուրջ ֆինանսական ռեսուրսներ են, եւ եթե մենք ճիշտ ուղղությամբ ուղղենք, որոշակի ժամանակահատված հետո հեշտությամբ կարող ենք անցում կատարել տնտեսության  ավելի մաքուր, կանաչ ճյուղերի  զարգացմանը»,-այսօր՝ ապրիլի  22-ին՝ հանրային քննարկման ընթացքում, հայտարարեց «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ Աննա Աղլամազյանը:  Հանրային քննարկման գլխավոր թեման էր՝ «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Համազգային հարցերի բնապահպանական ոլորտը»:

Նրա խոսքերով՝ հանքարդյունաբերական ոլորտում օրենսդրական բարեփոխումներից հետո պետք է կասեցվեն նոր տրվող լիցենզիաները, մինչեւ հասկանալի կլինի՝ ո՞ր հանքավայրերը, ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ ինտենսիվությամբ կարելի է շահագործել. «Մինչեւ դա չպարզվի՝ անիմաստ կլինի որեւէ նոր հանքավայր բացել Հայաստանում»:

Աննա Աղլամազյանը հայտարարեց, որ եթե ուզում ենք մի օր բնապահպանական աղետը կանգնեցնել, պետք է հանքարդյունաբերությունից ստացած գումարները ռազմավարական սկզբունքային նախագծով ուղղել համապատասխան ոլորտներ. «Սրա օրինակները կան, այնպես չէ, որ նոր հեծանիվ ենք հորինելու, թե՛ Նորվեգիան հրաշալի օրինակ է, որ ինքը կարողացավ նավթի պաշարների օգնությամբ  որոշակի ժամանակ հետո, ինքը դադարեցրեց կամ նվազագույնի հասցրեց դա, եւ արդեն իր կենսամակարդակով աշխարհում առաջին պետություններից մեկն է»:

Բանախոսը կարեւորեց նաեւ շատ խիստ հարկային դաշտի առկայությունը, որի դեպքում մասնավոր կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա ոչնչացնել այն, ինչ բոլորին է պատկանում: Նա  նշեց, որ Ռազմավարական հայեցակարգը նաեւ նախատեսում է հիմնադրամի ստեղծում, որտեղ կուղղվեն բնության ռեսուրսներից ստացվող գումարները. «Այն, ինչ մենք օգտագործել ենք, բնությունից կվերածենք ինչ-որ կապիտալի եւ կկարողանանք սերունդներ շարունակ օգտագործել»:

Մյուս բանախոսը՝ «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնության քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը, նշեց, որ երբ ունենանք բոլորի ցանկացած կառավարումով առաջնորդվող երկիրը, պետք է փորձել հողը մշակել գյուղատնտեսական մեթոդներով, դա կբերի հողի վերականգնմանը: Պարոն Ենիգոմշյանի խոսքերով՝ այս ամենը պահանջում է նոր մոտեցումներ եւ դրա արդյունքում կփոխվեն միջմարդկային հարաբերություններ՝ դառնալով շատ ավելի ներդաշնակ, համերաշխ եւ ժողովրդավարական: Նոր արժեհամակարգը եւ բնապահպանությունը իրարից անբաժանելի երկվորյակներ են.

«Չի կարող մարդ-բնություն ներդաշնակությունն ավելանա, եւ դրան զուգահեռ մարդ-մարդ, այսինքն՝ միջհասարակական հարաբերությունները մնան նույն մակարդակի վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930