«Ամերիկայի ձայն». Ռուսատանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, հանդես գալով Ռուսաստանի օրենսդիրների առջև, ասել է, թե երկիրը կարող է դիմակայել Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցներին:
Ռուսաստանի խորհրդարանին ուղղված ուղերձում Մեդվեդևն ասել է, որ «թույլ չի տա, որ Ռուսաստանի քաղաքացիները պատանդ դառնան քաղաքական խաղերին և ոչ բարեկամական գործողություններին»:
Վարչապետ Մեդվեդևը վստահություն է հայտնել, որ իր կառավարությունը կկարողանա նվազագույնի հասցնել պատժամիջոցների հետևանքները, և որ այն կգործի «ստեղծված նոր պայմաններում»:
Ռուսաստանի վարչապետը, բացի այդ, վստահեցրել է երկրի օրենսդիրներին, որ իր կառավարությունը պատրաստ է աջակցություն տրամադրել այլ պետությունների շուկաներում գործունեություն իրականացնելուց կախված ընկերություններին:
Կարդացեք նաև
Վարչապետ Մեդվեդևի համաձայն, Ռուսաստանը չունի Եվրոպական Միության հետ առևտրի մակարդակը նվազեցնելու ծրագրեր: Նա ասել է սակայն, որ այլ շուկաների հետ համագործակցության շնորհիվ իր երկիրը կարող է նվազեցնել կորուստները:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: