Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը չի խոստացել, որ «պարտադիր» բաղադրիչը կհանվի

Ապրիլ 22,2014 16:20

Ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի խոստացել, որ կուտակային կենսաթոշակային համակարգի «պարտադիր» բաղադրիչը հանվելու է:

Պարոն Հակոբյանը եւս այսօր վարչապետի հետ հանդիպմանն է մասնակցել ու պատմեց, որ երկուստեք ցանկություն կար միասնական լուծում տալու օրենքի հետ կապված խնդիրներին, թե ինչքանով դա կաշխատի, ժամանակը ցույց կտա. «Վարչապետն ու կառավարության անդամները ներկայացրին իրենց տեսակետը , մենք էլ ներկայացրինք մեր դիրքորոշումը, առաջիկայում 4 քաղաքական ուժերով կքննարկենք մեր մոտեցումները եւ միասնական դիրքորոշմամբ հանդես կգանք»:

Մեր հարցին, վարչապետն ինչ տեսակետ ներկայացրեց, ինչ փոփոխություններ են նախատեսել, պարոն Հակոբյանն ասաց. «Առայժմ այն, ինչ արվել է, տուգանքի ու պատժաչափերի հարցն է կասեցվել, նաեւ ասացին, որ նոր փոփոխություններ են պատրաստվում օրենքի մեջ մտցնել, ինչ փոփոխություններ կլինեն, մենք կտեսնենք»:

Մեր հարցին` ի՞նչ տպավորություն ստացաք այսօրվա հանդիպումից, կա՞ր տրամադրվածություն «պարտադիր» բաղադրիչը հանելու առումով, ասաց. «Ցանկությունը՝ ցանկություն, թե ինչպես դա կարձանագրվի օրենքում, ժամանակը ցույց կտա»:

Հիշեցնենք, որ վարչապետն այսօր քննարկման էր հրավիրել խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը չէին գնացել միայն ՀԱԿ-ից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930