Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաքննիչ դատարանը բավարարեց Արթուր Սաքունցի միջնորդությունը

Ապրիլ 22,2014 16:01

Այս տարի մարտի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը մերժել էր  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքն՝ ընդդեմ ՀՔԾ-ի եւ դատախազության, որոնք հարկ չէին համարել գործ հարուցել  ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի դեմ, որը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել:

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքը: Դատական նիստը վարում էր դատավոր Կարինե Ղազարյանը: Պատասխանող կողմը՝ ՀՔԾ-ն եւ դատախազությունը, ներկա չէին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ներկայացնելով իր բողոքը, որով նա առարկում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, միջնորդեց Վերաքննիչ քրեական դատարանին՝ ապահովել պատասխանող կողմի ներկայությունը:

Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը ընդմիջեց՝ վարույթն իրականացնող մարմնի (ՀՔԾ-ի) եւ դատախազության ներկայությունն ապահովելու նպատակով: Հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 5-ին, ժամը 14-ին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930