Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլ 22,2014 14:59

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Սիրունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Պատրիկ Սուքիասյանը, Ժորժ Ալեսյանը եւ այլ գիտնականներ:
Յուրի Չիլինգարյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքի ինստիտուտները ստացել են 11 արտոնագիր, 16 դրամաշնորհ, գիտաշխատողները հրապարակել են 214 հոդված, այդ թվում`146-ը արտասահմանում, 98 թեզիս, 2 մենա¬գրութ¬¬¬յուն , 1 ուսումնական ձեռնարկ:
ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ բաժանմունքի մի շարք գիտնականներ արժանացել են պետական պարգևների : Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի (ICRANet), Ֆրանսիայի Բուրգունդիայի և Լիոն-1 համալսարանների, Հարավային Կորեայի «Semes» և «Plasma Technology System» ընկերությունների, ՌԴ Ռոսկոսմոսի հետ:

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված է 12 ակադեմիկոս, 13 թղթակից անդամ եւ 25 արտասահմանյան անդամ:

Բաժանմունքի կազմում են Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
22.04.2014թ.

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930