Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ

Ապրիլ 22,2014 14:55

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայքը հաղորդում է՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը «Միավորված աշխատանքային կուսակցության» ներկայացուցիչների հետ է եղել: Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են և սկզբունքային տարբերություններ նրանց միջև չկան:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ»,- ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի համախմբման ու հասարակական-քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձևավորելու կոչը շարունակում է լայն արձագանք ստանալ:

«ԲՀԿ-ի և ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջև չկան: Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»,-իր խոսքում ընդգծել է Գուրգեն Արսենյանը:

«Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետևաբար, չկա նաև սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»,- համոզված է ՄԱԿ նախագահը: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վերահաստատել է՝ նախորդ կառավարության գործունեությանը վերաբերող իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

«Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները»,-իր հերթին համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում ևս շարունակվելու են:

«Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միևնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ»,-հանդիպման ավարտին ամփոփել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930