Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը «Առավոտի» հրապարակման առնչությամբ

Ապրիլ 22,2014 14:47

«Առավոտ» օրաթերթի հարգելի խմբագրություն,Ձեր 22.04.2014թ. «Ամեն օր շենքի պատերը «ճտճտում են», ճաքերը՝ մեծանում» հրապարակմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որԲաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 երկհարկանի քարաշեն բնակելի շենքը չորրորդ աստիճանի վնասվածության շենքերի ցանկում ընդգրկվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության 25.12.2007թ. հ.ՔՆ-23/5620 գրության համաձայն:

Այն, որ Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 տան բնակիչները 2007 թվականից դիմել են պատկան մարմիններին, համապատասխանում է իրականությանը, սակայն խնդրի լուծումը մինչև օրս կարգավորված չլինելը պայմանավորված է ստորև ներկայացված երկու պատճառներով.

Առաջին: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումից հետո Երևան համայնքի բյուջեի միջոցների հաշվին կառուցվել են Սիսակյան փողոցի հ.22 և Մարգարյան փողոցի հ.37 հասցեների շենքերը, որոնք շահագործման են հանձնվել 2013 թվականի ապրիլ և դեկտեմբեր ամիսներին:

Երևանի քաղաքապետի 20.12.2012թ. հ.7937-Ա որոշմամբ ստեղծված հանձնաժողովի առաջարկությամբ նշված նորակառույց շենքերի բնակարաններ են վերաբնակեցվել Ֆուչիկի փողոցի հ.12 բազմաբնակարան և Նոր Արեշի 35-րդ փողոցի հ.127/1, Սիսակյան 3, Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 հանրակացարանային շենքերի բնակիչները:

Առաջարկությունը հիմնավորված է եղել ՀՀ քաղաքաշինության նախարարի 14.03.2011թ. հ.01/13.1/899-11 գրությամբ, որով Երևանի քաղաքապետարան է ներկայացվել «Հայսեյմսշին և ԿՊ ԳՀԻ» ԲԲ ընկերության ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա կազմված` Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային բազմաբնակարան և հանրակացարանային շենքերի ցուցակները` ըստ քանդման առաջնահերթությունների:

Ընկերությունն առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված` քանդման ենթակա վթարային տների քանդման առաջնահերթությունը որոշելու կարգով, Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանցքի հ.15 շենքի վնասվածության աստիճանը համապատասխան բանաձևի օգնությամբ հաշվարկել և գնահատել է 37 միավոր, իսկ Ֆուչիկի փողոցի հ.12, Նոր Արեշի 35-րդ փողոցի հ.127/1, Սիսակյան 3 և Արցախի 4-րդ նրբանցքի հ.10 շենքերի համար` համապատասխանաբար 42,4, 45, 44,9, 37,5:

Ֆուչիկի փողոցի հ.12 բազմաբնակարան շենքի թվով 32 բնակարանների բնակիչների վերաբնակեցման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, իսկ մյուս երեք հանրակացարանային շենքերի 334 գույքային միավորներից բնակիչների վերաբնակեցումն իրականացվել է մասնակի` փուլային լուծմամբ հատկացվել է շուրջ 130 բնակարան: Երեք հանրակացարանային շենքերից բնակիչների վերաբնակեցման գործընթացը նախատեսվում է ամբողջությամբ ավարտել 2015 թվականի 2-րդ կիսամյակում:

Երկրորդ: «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան ստորաբաժանման կողմից 2008 թվականի տարեսկզբին Բաղրամյան պող.4-րդ նրբանցքի հ.15 հասցեում գտնվող շենքում իրականացվել են գույքագրման ու հաշվառման աշխատանքներ և շենքում բնակվող թվով 6 ընտանիքների առաջարկվել են բնակարաններ Դավթաշենի 4-րդ թաղամասի հ.53 շենքում, սակայն առաջարկվող բնակարանների կառուցվածքի ու քանակի վերաբերյալ նրանց անհամաձայնության պատճառով վերաբնակեցման գործընթացը կասեցվել է:

Բնակիչների ներկայացրած պահանջներին համապատասխան բնակարաններ հատկացնելու դեպքում խախտվելու էր ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված կարգի պահանջները: Շենքի թվով 3 գույքային միավորների նկատմամբ սեփականության իրավունք ունեցող Մարինա Հարությունյանը, Լիաննա Ղազարյանը և Գոհարիկ Հակոբյանը ներկայացրել էին հետևյալ պահանջները`

-33 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու բնակելի սենյակների դիմաց Մարինա Հարությունյանը պահանջել է հատկացնել 73,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու սենյականոց բնակարան :

-58,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք բնակելի սենյակների դիմաց Լիաննա Ղազարյանը պահանջել է հատկացնել 90 քառ. մետր ընդհանուր մակերեսով երեք սենյականոց բնակարան:

-66,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով հինգ բնակելի սենյակների դիմաց Գոհարիկ Հակոբյանը պահանջել է հատկացնել 161,5 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու և երեք սենյականոց բնակարաններ: Ընդ որում վերջինս 17.09.2004թ.-ին թիվ 17296 առուվաճառքի պայմանագրի հիման վրա հինգ սենյակները ձեռք բերելուց հետո, այն բաժանել է երկու առանձին գույքային միավորների: Արդյունքում 21,9 քառ. մետր երկու բնակելի և 44,6 քառ. մետր երեք բնակելի սենյակների համար 28.12.2005թ.-ին ստացել է սեփականության իրավունքի գրանցման վկայականներ:

Մյուս երեք ընտանիքները վարձակալության հիմունքներով օգտագործող 40 քառ. մետր ընդհանուր մակերեսով երկու սենյականոց բնակարանի դիմաց պահանջել են հատկացնել երեք հատ մեկ սենյականոց բնակարաններ: Ընդ որում այդ բնակարանը երկու գույքային միավորի բաժանված է եղել դատարանի 1975 թվականի վճռով, իսկ հետագայում մեկ սենյակն իր հերթին առանց որևէ իրավական փաստաթղթերի միջնապատով բաժանվել է երկու միավորների` յուրաքանչյուրը 10-ական քառ. մետր: Արդյունքում փաստաթղթերով ունեցած 40 քառ. մետր մակերեսի դիմաց հատկացվող բնակարանների մակերեսը կազմելու էր 150 քառ. մետր:

Ելնելով վերոհիշյալից, Բաղրամյան պող. 4-րդ նրբանցքի հ.15 հասցեում գտնվող շենքից բնակիչներին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխան բնակարաններ հատկացնելու հարցի քննարկմանը նախատեսվում է անդրադառնալ 2015 թվականին` Երևան քաղաքում քանդման ենթակա բազմաբնակարան և հանրակացարանային շենքերից բնակիչների ամբողջական վերաբնակեցման գործընթացի իրականացման ժամանակ:

 

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930