Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքն անցկացրեց իր տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլ 22,2014 14:35

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Գիտական զեկույցներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վլադիմիր Հարությունովը եւ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Արկադի Կարախանյանը:
Լեւոն Թավադյանը, մասնավորապես, նշեց, որ 2013թ. տպագրվել է 344 հոդված, որից 165-ը` արտասահմանյան ամսագրերում, 39 թեզիս, 4 մենագրություն, 1 ուսումնական ձեռնարկ և 7 արտոնագիր:
Տեղի ունեցել է 1 դոկտորական և 14 թեկնածուական ատենախոսության պաշտպանություն:
Գիտական գործունեության ձեռքբերումների համար բաժանմունքի ինստիտուտների աշխատակիցները պարգեւատրվել են 18 վաստակագրով, 14 գովեստագրով եւ 11 պատվոգրով:
Կազմակերպվել են գիտաժողովներ: ՀՀ ԳԱԱ Ա.Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ հա¬¬մատեղ անց է կացվել «Երկրաֆիզիկայի, ինժեներային սեյսմաբանության և սեյսմակայուն շինարարության ժամանակակից խնդիրները» միջազգային երիտասարդական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա տարելիցին:
ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի հետ հա¬¬մատեղ անց է կացվել «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» III միջազգային գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա տարելիցին և ակադեմիկոս Գարեգին Մանվելի Մանվելյանի 100-ամյակին:
Բաժանմունքի կազմում ընդգրկված է ԳԱԱ 10 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ և 22 արտասահմանյան անդամ:
Բաժանմունքի կազմում են Ա.Նալբանդյանի անվ. քիմիական ֆիզիկայի, Մ.Մանվելյանի անվ. ընդհանուր և անօրգանական քիմիայի, Երկրաբանական գիտութ¬յունների, Ա.Նազարովի անվ. երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստի¬տուտները, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը:

22.04.2014թ.

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

 

 

 

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930