Լրահոս
Օրվա լրահոսը

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչել է Քեսաբում կատարված իրադարձությունները

Ապրիլ 22,2014 14:29

Ս.թ. ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:
ՀՀ Հանրային խորհրդի կոչին որոշակի արձագանքներ են հնչեցրել կառույցներից շատերը, որոնց մեջ հատկապես ուշագրավ է Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհրդի հայտարարությունը.

«Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ճանաչում է այն ողբերգական իրադարձությունները, որոնք վտանգի մեջ են դնում Սիրիայում Քեսաբի հայ համայնքը՝ արտահայտելով խորին համերաշխություն ու համակրանք հայերի նկատմամբ:

Բրազիլիայի հասարակությունն ապշած է տեղի ունեցած վայրագություններից, որոնցից տուժում է տեղի խաղաղ բնակչությունը, և խստորեն դատապարտում է ահաբեկչական գործունեությունն ու այլ հանցագործությունները՝ ուղղված խաղաղ բնակչության դեմ:

Սիրիայի բոլոր քաղաքացիները՝ այդ թվում նաև կրոնական փոքրամասնությունները, պետք է պաշտպանված լինեն, և միջազգային հանրությունը պետք է իր կարեկցանքն արտահայտի ու աջակցի՝ վերացնելու Սիրիայում մարդու իրավունքների դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն»,-նշված է հայտարարության մեջ:

Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը ստեղծվել է 2003 թվականին: Այն ազդեցիկ կառույց է և լուրջ դերակատարություն ունի երկրի հասարակական կյանքում, իսկ կառավարական շրջանակներում ունեցած ազդեցությունը պայմանավորված է նաև նրանով, որ խորհրդի նախագահը երկրի նախագահն է:

ՀՀ Հանրային խորհուրդն ու Բրազիլիայի Սոցիալական և տնտեսական զարգացման խորհուրդը 2012 թվականի հունիսին երկկողմանի համաձայնագիր են կնքել՝ խորացնելու երկու երկրների համանման կառույցների միջև գործակցությունը:

 ՀՀ Հանրային խորհրդի մամուլի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930