Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան. «Մշակութային ինտերվենցիա է իրականացվում». A1plus.am

Ապրիլ 22,2014 14:22

Հայաստանում այսօր մշակութային ինտերվենցիա է իրականացվում, որը ցեղասպանության հիմքն ՝ համոզված է «Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը. «Տեղի է ունենում հայկական մշակույթի բռնազավթում:

Թուրքիան, Ադրբեջանը մեզ տնտեսապես շրջափակել են, ու պետք է տգետ լինել, չհասկանալու համար, որ նրանք ֆինանսական ներդրումներ են անում հայկական մշակույթը ոչնչացնելու համար»։

Պարոն Գինոսյանը ցավով է նշում, որ այսօր անհասկանալի մշակույթ կրող երիտասարդներն ասպարեզում ավելի տեղ ունեն, քան Կոմիտասն ու Եկմալյանը.

«Պետությունը չի ֆինանսավորում մշակույթի ոլորտը, բայց չի էլ դիմակայում, որ մշակույթը չսնվի օտար աղբյուրներից։ Շատ ցավալի է, երբ ինչ-որ անհասկանալի աղջիկներ Երեւանի տոնին երգում են «Մամա Լյուբա», իսկ կաթողիկոսն ու նախագահը ծափահարում են իրենց»։

«Այսօր մշակութային կամ անարյուն ցեղասպանությունը խնդիր է, որը ծառացած է բոլոր ժողովուրդների, հատկապես փոքրաթիվ ժողովուրդ ունեցող ազգերի առաջ»,- մտահոգությամբ ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը. «Գլոբալիզացիան աղետ է, խնդիր ինքնուրույն մշակույթ ունեցող բոլոր ժողովուրդների համար։

Մանրամասներն՝ այստեղ.

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930