Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն անցկացրեց տարեկան ընդհանուր ժողովը

Ապրիլ 22,2014 14:06
gaa

 

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ակադեմիկոս Նորայր Առաքելյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

Ակադեմիկոս Նորայր Առաքելյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքն իր նպաստն է բերել միջազգային գիտակրթական համագործակցության զարգացման, արտերկրի հետ գիտական համագործակցության, միջազգային գիտաժողովներ և հանդիպումներ կազմակերպելու գործում: «Առկա է որոշակի առաջընթաց կիրառական բնույթի հետազոտությունների զարգացման, բաժանմունքի գծով հրատարակվող գիտական ամսագրերի բովանդակային և հրատարակչական-տեղեկատվական գործունեության բարելավման գործում»,-նշեց ակադեմիկոսը:
Բաժանմունքի ինստիտուտների գիտաշխատողները տպագրել են 294 հոդված եւ թեզիս, որից 131-ը` արտասահմանում, 4 մենագրություն, 1 ժողովածու եւ 2 ուսումնական ձեռնարկ: Աշխատակիցները ստացել են ԳԱԱ 9 վաստակագիր, 8 գովեստագիր եւ 3 պատվոգիր: Բաժանմունքի ինստիտուտները 2013թ. իրակացրել են 10 դրամաշնորհային ծրագիր:
2013թ. անցկացվել է 6 միջազգային գիտաժողով:
Բաժանմունքի կազմում ընդգրկված է ԳԱԱ 16 ակադեմիկոս, 8 թղթակից անդամ, 25 արտասահմանյան անդամ եւ 5 պատվավոր դոկտոր:
Բաժանմունքի կազմում են Մաթեմատիկայի ինստիտուտը,
Մեխանիկայի ինստիտուտը եւ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
22.04.2014թ.

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930