Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Հիմք չունեմ կարծելու, որ Սերժ Սարգսյանը ստորագրությունը հետ վերցնելու մասին հայտարարություն անի»

Ապրիլ 22,2014 13:14

«Հիմք չունեմ կարծելու, որ Սերժ Սարգսյանը հանկարծ ստորագրությունը հետ վերցնելու մասին հայտարարություն անի»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է այն, որ ՀՀ-ն ետ կկանչի հայ-թուրքական արձանագրություններում իրենց ստորագրությունը, այսպես պատասխանեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն ասել էր,  որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:

Կիրո Մանոյանը նշեց, թե հնարավոր է , որ ՀՀ նախագահը  ասի այն, ինչ արդեն ասել է, օրինակ, թե մեր համբերությունը սահման ունի  և այլն: Այնուհետև շեշտեց. «Կարծում եմ՝ ճիշտ չի լինի թևակոխել Հայոց ցեղասպանության հարյուրամյակ այս արձանագրություններով: Անհրաժեշտ է արդեն այս տարի ձերբազատվել այս արձանագրություններից, քանի որ Թուրքիան անընդհատ օգտագործում է դրանք ասելու, որ իրենց և Հայաստանի միջև կան հարաբերություններ: Անհրաժեշտ է, որ արձանագրություններով Թուրքիային տրված լծակնեը Թուրքիայից հետ վերցնենք»:

Դառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այն հայտարարությանը, թե այս տարի բավականին ուժեղ հայտարարություն կհնչի ԱՄՆ-ի կողմից, պարոն Մանոյանն ասաց. «Վստահ չեմ, որ այդ ասելը դրական բան է դեսպանի կողմից, եթե իսկապես ինչ-որ փոփոխություն պիտի լինի, ապա ժամանակից շուտ այդ հայտարարությունն ինչ-որ քայլերի առիթ է տալու Թուրքիային: Այդ ուժեղը մեզ համար ուժեղ կլինի, եթե և ԱՄՆ նախագահը,  և պետքարտուղարը հստակ կոչեն Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն: Ուղիղ ասվածը, ցեղասպանություն կոչելն ենք մենք հասկանում ուժեղ արտահայտություն»:

Կիրո Մանոյանը հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում դրական լուրջ տեղաշարժեր չի տեսնում ու նշում. «Ուղղակի Թուրքիայում հասարակության մի փոքր ավել մասը կսկսի ճանաչել ինքն իր պատմությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930