Երեկ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին չափազանց ակտիվ աշխատանքներ է տանում։
Հեգնանքն այստեղ գուցե նույնքան նկատելի չէ, որքան Պուտինի հայաստանյան այցի ընթացքում արտասանած ելույթում, որտեղ նա ծիծաղելով հայտարարեց, թե Հայաստանն այնքան է շտապում, որ իրենք «հետեւներից չեն հասցնում», բայց ամեն դեպքում՝ ենթատեքստը նույնն է։
Լավ, իսկ ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն այդքան շտապում։ Հիմնական պատճառը, կարծում ենք, տնտեսականն է։ Հայաստանում պարզապես փող չկա, երկիրը կանգնած է դեֆոլտի առջեւ, եւ իշխանությունները հույս ունեն Մաքսային միություն մտնելով ոչ միայն «դուրս գրել» եւ մոռացության տալ իրենց տասնամյա թալանը, այլեւ վերացնել Հայաստանը՝ որպես ինքնուրույն տնտեսական միավոր, եւ դրանով միաժամանակ «գլխից էլ ազատվել, գլխացավից էլ»։
Թող ռուսները որտեղից ուզում են՝ թոշակներ ու նպաստներ վճարեն (Ղրիմից ինչո՞վ ենք պակաս), բոլորին դարձնեն Ռուսաստանի քաղաքացի, մի խոսքով՝ դուրս բերեն այս վիճակից։ Թարսի պես էլ՝ Մաքսային միությունում ամեն ինչ չէ, որ հարթ է. ե՚՛ւ ռուս-բելառուսական, ե՛ւ ռուս-ղազախական հարաբերություններում լուրջ պրոբլեմներ կան, ու հարցը կարծես թե ձգձգվում է։
Կարդացեք նաև
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում