Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Մենք երբեւէ անձերի խնդիր չենք դրել». «Հայոց աշխարհ»

Ապրիլ 22,2014 12:31

Հատված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հարցազրույցից:

-Վարչապետի առաջին քայլերը՝ կուտակային վճարների համար նախատեսված տույժերի կասեցման վերաբերյալ օրենքի նախագիծ նախապատրաստելու հանձնարարականը, «Դեմ եմ» նախաձեռնության անդամների հետ «բացօթյա երկխոսությունը», փոքր եւ միջին բիզնեսը խոչընդոտող խնդիրները քննարկելու եւ լուծելու պատրաստակամությունը, ինչպե՞ս եք գնահատում։

-Վարչապետը ընդամենը 5 օր է աշխատել, ուստի այս պահին ձեռնպահ կմնամ գնահատականներից։ Իհարկե, երկխոսությունը գոյություն ունեցող խնդիրները հաղթահարելու, արդյունավետ լուծումներ գտնելու լավագույն միջոցն է. ավելի ժողովրդավարական գործիք, քան ընդդիմախոսի հետ երկխոսելը, աշխարհը դեռ չի գտել։

Լավ է, որ կա երկխոսություն «Դեմ եմ»-ի երիտասարդների հետ, կա պատրաստակամություն՝ քննարկելու եւ լուծելու փոքր ու միջին բիզնեսի խնդիրները, լավ է, որ կա գիտակցում, թե ինչից պետք է սկսել շտկել տնտեսության ողնաշարը, բայց կարեւորը արդյունքն է։ Կտեսնե՞նք արդյունք, դրական միտում՝ փոխելու յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակը, այն ժամանակ կտանք կառավարության քայլերի հստակ գնահատականը։

-ԲՀԿ-ն վերջերս արտագնա տնտեսական ֆորում անցկացրեց, ներկայացրեց տնտեսական բարեփոխումների իր տեսլականը, որը կարծես ընդունելի է նաեւ քառյակի մյուս ուժերի համար։ Այդ ծրագիրը միտված է 2017-18թթ. ընտրական գործընթացների՞ն։

-Մենք փորձելու ենք ամեն օր մեր օրենսդրական նախաձեռնություններով առաջ տանել իմ գործընկերների կողմից ներկայացված տեսլականը։ Դրանք օր առաջ լուծում պահանջող ծրագրեր են։ Ցավոք սրտի, նախորդ կառավարությունը իմպերատիվ կերպով մերժում էր ԲՀԿ պատգամավորների բոլոր օրենսդրական նախաձեռնությունները՝ այստեղ հստակ միտում կար։

Մենք ունենք մեր մոտեցումները, մեր պատկերացումները՝ ինչպես լուծել այդ խնդիրները, եւ մեր օրենսդրական նախաձեռնություններով փորձել ենք տալ այդ լուծումները, բայց դրանք առանց հիմնավորման մերժվել են՝ միայն այն պատճառով, որ ներկայացված են եղել ԲՀԿ խմբակցության կողմից։ Շատ դեպքերում մերժել են, այնուհետ կառավարությունը գրեթե նույնաբովանդակ նախագիծ է բերել խորհրդարան, նույնիսկ ասել ենք՝ հեղինակային իրավունքը պատրաստ ենք զիջել ձեզ, միայն թե խնդիրները լուծվեն։

Նոր կառավարությունը կվերանայի՞ այդ գործելաոճը, կգնա՞ երկխոսության ճանապարհով, կրկնում եմ, մենք երբեւէ անձերի խնդիր չենք դրել, ունեցել ենք մեկ խնդիր՝ որ ՀՀ քաղաքացու, երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծվեն։ Կաշխատենք, կտեսնենք՝ ինչ կստացվի։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930