Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է արդյոք Հովիկ Աբրահամյանը բարելավել բիզնես միջավայրը. «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2014 12:12

Կարո՞ղ է արդյոք Հովիկ Աբրահամյանը բարելավել բիզնես միջավայրը։ Հազիվ թե։ Սա ոչ թե պարզ թերահավատություն է, այլ՝ նման պնդումներ անելու հնարավորություն է տալիս իրավիճակի վերլուծությունը։

Նախ՝ նույն Հովիկ Աբրահամյանը (պաշտոնական փաստաթղթերով՝ նրա որդին), ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանը, ով խոսում է բիզնեսի բեռը թեթեւացնող օրենսդրական փոփոխությունների մասին, կառավարության եւ ԱԺ մեծամասնությունը, այդ թվում նաեւ իշխանության մաս չկազմող քաղաքական հայտնի ուժերից շատերը խոշոր գործարարներ են։ Կարելի է ասել՝ հենց նրանք են կազմում հայաստանյան օլիգարխիայի սյունը։

Եվ վերջապես բիզնես բուրգի գլխին կանգնած են նախկին եւ ներկա նախագահները։ Ուրեմն՝ հազիվ թե նման իրավիճակում իշխանությունները կարողանան իրենց «հակառակորդի»՝ փոքր ու միջին բիզնեսի համար տեսանելի քայլ անել՝ հրաժարվելով իրենց տոկոսներից ու գերշահույթներից։

Ի վերջո, ժողովրդական իմաստնությունը, թե «գողն ավելի բարձր է գոռում բռնեք գողին», միշտ արդիական է, եւ ավելի քան ակնհայտ էր Տիգրան Սարգսյանի պարագայում, երբ հայտարարելով օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, ի վերջո ինքը դարձավ օլիգարխ։

Մյուս կողմից՝ եթե անգամ Հովիկ Աբրահամյանը որոշի նման կտրուկ քայլերի դիմել, չի կարող մտադրությունն իրականություն դարձնել, եւ շատ կարճ ժամանակ անց նա կհանդիպի համակարգի դիմադրությանը, եթե այդ որոշումը ընդունված չլինի հենց համակարգի կողմից, այլապես արժանանալու է իր նախորդի ճակատագրին։

Բացի այդ, նորանշանակ վարչապետը ռազմավարական ծրագրերի առումով չի կարող որեւէ էական փոփոխություններ առաջարկել, քանի որ ՀՀԿ-ի խորհրդի նիստում, ներկայացնելով Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանը սահմանել է խաղի կանոնները. «Կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու եւ դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով»։

Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930