Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի այս հայտնի հայտարարության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել. «Հայկական ժամանակ»

Ապրիլ 22,2014 11:55

Հայաստանի ներկայացուցիչները վերջին շրջանում Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ձեւավորման շրջանակներում տեղի ունեցող տարատեսակ հանդիպումների ընթացում պատրաստակամություն են հայտնել 2015 թ. հունվարի 1-ից դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ ընթացիկ տարվա մեջ Մաքսային միության անդամ դառնալու փոխարեն։

Հայաստանի այս ցանկությունը ՄՄ անդամ երկրների ներկայացուցիչները ի գիտություն են ընդունել եւ այս ամսվա վերջին Մինսկում սպասվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Հայաստանի նախագահները կքննարկեն նաեւ այս հարցը։

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն բաժնի պետ Վիկտոր Սպասկին, ով ակտիվորեն ներգրավված է այս ուղղությամբ տարվող աշխատանքներում եւ որոշակիորեն համակարգում է դրանք։

Ռուս փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանի վերը նշված ցանկությունը իրականություն դարձնելու մեջ չկա ոչ մի խոչընդոտ եւ այն կարող է իրագործվել կողմերի համաձայնությունը ստանալուց հետո։

Հիշեցնենք, սակայն, որ Սերժ Սարգսյանը անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարեց, որ «Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել մտնել Մաքսային միություն, ինչպես նաեւ այդ նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, իսկ հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը»։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի այս հայտնի հայտարարության մեջ որոշակի փոփոխություն է տեղի ունեցել, ինչի մասին դեռեւս հստակ պաշտոնապես չի հայտարարվում։

Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը միայն անցյալ շաբաթ լրագրողների հետ հանդիպմանը կցկտուր հայտնեց, որ «հնարավոր է Հայաստանը առաջիկայում ոչ թե ՄՄ-ին միանալու մասին համաձայնագիրը ստորագրի, այլ միանգամից ԵՏՄ-ին միանալու համաձայնագիրը»։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930