Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանի քաղաքացիության ստանալու գործընթացի պարզեցումից հետո հնարավոր է՝ շատերը հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե դրա հետ կապված՝ ինքը դրական բաներ է տեսնում, եւ ընդհանրապես՝ «բոլորս էլ Երկիր մոլորակի քաղաքացիներ ենք»։
«ՉԻ» – Գալուստ Սահակյանն, իհարկե, հոգով պոետ է եւ փիլիսոփա, Երկիր մոլորակի քաղաքացի լինելն էլ գեղեցիկ ու հպարտ է հնչում։ Ափսոս միայն, որ որեւէ երկրի քաղաքացի լինելը շատ հողեղեն հասկացություն է եւ միանգամայն կոնկրետ աշխարհիկ պարտավորություններ է ենթադրում։
Օրինակ՝ հեչ սիրուն բան չի ստացվի, եթե մեկը ՀՀ տարածքում բիզնեսով զբաղվի, բայց հայտարարի, թե հարկային պարտավորություններ ունի ոչ թե Հայաստանի, այլ Երկիր մոլորակի հանդեպ, կամ զինկոմիսարիատից ծանուցագիր ստանա ու ասի, որ գերադասում է ծառայել Երկիր մոլորակի զինված ուժերում եւ այլն։ Այսինքն՝ այնքան էլ նույնը չէ թե որ երկրի քաղաքացի կլինեն Հայաստանի բնակիչները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում