Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն կսպասի ապրիլի 25-ին

Ապրիլ 22,2014 11:38

Տավուշի մարզպետի տեղակալ, «Օրինաց երկիր» կուսակցության Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանին հարցրինք՝ ինքը չի՞ պատրաստվում թողնել փոխմարզպետի պաշտոնը:

Նա հայտնեց , որ աշխատանքից ազատման դիմում է գրել, սակայն կշարունակի պաշտոնավարել մինչեւ ապրիլի 25-ը:

Թեեւ ՕԵԿ քաղխորհուրդը որոշում է կայացրել ընդդիմություն դառնալու մասին, սակայն այդ կապակցությամբ կուսակցության վերջնական որոշումը հայտնի կլինի ապրիլի 25-ին, երբ Արթուր Բաղդասարյանը վերադառնա Մոսկվայից, կայանա կուսակցության վարչության նիստ :

Վահե Վարդապետյանին ասացինք, որ ինքը Իջեւանի ավտոձեռնարկության սեփականատերն է, ընդդիմադիր դառնալը դժվար չի՞ լինի: Նա ասաց, որ Հայաստանում կա օրինակ, որ նույնիսկ խոշոր գործարարը իշխանական կուսակցության մեջ չէ:

Վահե Վարդապետյանը 2002-2006 թվականներին եղել է Տավուշի մարզպետի տեղակալ, եւ ՕԵԿ-ի կոալիցիայից դուրս գալուց հետո ազատվել է մարզպետի տեղակալի պաշտոնից: Երկրորդ անգամ նա մարզպետի տեղակալ է նշանակվել 2009թ. օգոստոսի 9-ին՝ վարչապետի որոշմամբ:

Հավելենք, որ Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի խնամին է, Վահեի դուստրը մարզպետի կրտսեր որդու կինն է: Մեր տեղեկություններով՝այդ ամուսնությունը ոչ թե քաղաքական հաշվարկի, այլ երիտասարդների իրար հավանելու արգասիք է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Arman says:

    Ժողովուրդը հազիվ ազատվում է ոչինչ չասած, ոչինչ չարած, տզրուկի կյանքով ապրած երևույթից: Եթե նույնիսկ ՀՀ տնտեսությունը հետագայում աճ չգրանցի, միայն ՕԵԿ-ի բախտախնդիր կերպարներից ազատվելու համար ժողովուրդը Հ.Աբրահամյանից գոհ է մնելու:

  2. Kamo says:

    Քաղաքական հանգուցյալների մասին կամ լավը, կամ ոչինչ: Ցավոք Վահե Վարդապետյանը լավ բան չունի արած, ավելի ստույգ ի վիճակի չի եղել, իսկ ոչնչի մասին ոչինչ ասել հնարավոր չէ:

  3. Anna says:

    Վահե Վարդապետյանը Տավուշի մարզպետարանի ,,հանճարեղ կադրերից մեկն է,,:Մեկ պաշտոնավարում է,մեկ ոչ:Այնպիսի տպավորություն է, որ այդ փոխմարզպետի պաշտոնը կամ թափուր է կամ զբաղեցվում է Վարդապետյանի կողմից:Նշանակում է այդ պաշտոնը ոչ մեկին պետք չէ,իսկ զբաղեցվելու պարագայում ֆինանսական միջոցների զուր վատնում է,որը շատ բնորոշ է չքնաղ Տավուշի անտաղանդ ու ապաշնորհ ղեկավարման:

  4. ԲՂԴՈ says:

    Արա դուք բոլորտ ձեր դարդը լացեք,Վահեն որպես Ղուլի խնամի անտեր ու անգործ չի մնա:Հեսա մի տեղ կտեղավորի ու էրկուսով համ փող կաշխատեն,համել սաղիդ գլխին ինչ օյին չասես կդնեն:

  5. Karen says:

    Վահեի մասին գոնե դուք մի խոսացեք, ի տարբերություն ոմանց ինքը պաշտոնի համար իրա հին ընկերներին չի մոռանում.

  6. Garegin says:

    Վահեն հրամանագրված է եղել որպես մարզպետի տեղակալ, սակայն երբևէ այդ պաշտոնին չի աշխատել, ի վիճակի չլիներու պատճառաբանությամբ, հին ու նոր ընկերչներ էլ նա չի ունեցել և չունի, որ դավաճանի կամ նվիրվի:
    Կարեն դու լավ գիտես թե որտեղ և ում փեշի տակ է նրա աշխատատեղը:

    • Karen says:

      վահեի հրամանը ոնց վոր դու ես տվել մեկ ել ասեմ որ նա փեշի տակ մտնող չի ընկերներ ել շատ ունի տարբերություն որոշ մարդկանց

  7. Anna says:

    Եթե նրա բոլոր ընկերների հայոց լեզվի գրագիտությունը նույն մակարդակի վրա է,ապա էլ ինչ կարելի է ասել Տավուշի մարզպետարանի կադրերի մասին?

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930