Բուլղարիայի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր հանգստի օր է:
Ռինգում մնացած բռնցքամարտիկները, որ արդեն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել, վաղվանից կսկսեն պայքարը եզրափակիչ մտնելու եւ ըստ քաշային կարգերի չեմպիոնական տիտղոսների համար պայքարելու իրավունքի համար: Նրանց մեջ են նաեւ Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը եւ 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը: Նրանց պատվին առաջնության ավարտին կբարձրանա Հայոց Եռագույնը: Սակայն մարզասերները հույս ունեն, որ Սոֆիայում կհնչի նաեւ Հայաստանի պետական օրհներգը:
Մեր երկու բռնցքամարտիկները Սոֆիայում նաեւ այս ամռանը կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ