Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. բոլոր քաղաքական ուժերը հրաժարվում են «նստել» վերջին վագոնը. «Ժողովուրդ»

Ապրիլ 22,2014 11:26

Հատված «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հարցազրույցից:

– Պարոն Կարապետյան, ի հակառակ շատերի սպասելիքներին՝ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն հրաժարվեցին կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ՀՀԿ-ն հայտնվեց նման իրավիճակում։

– Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ շուտով իշխանությունները փոխվելու են, դա ընդհանուր բան է, դա միայն այստեղ չէ։ Կար համակարգ, որը ոչ միայն այստեղ էր, այլեւ Մոսկվայում էր, ԱՊՀ մյուս երկրներում, եւ հիմա պարզ է, որ այդ համակարգը փոխվելու է։ Ուկրաինայի դեպքերն ու ընթացող զարգացումները ցույց են տալիս, որ համակարգը փոխվելու է։ Ու պարզ է, որ ինչքան մարդ կա, որն ունակ է մտածելու, հասկանում է, որ եթե այդ համակարգը փոխվելու է, ապա փոխվելու է բավականաչափ հիմնովին, ու, հետեւաբար, ինչ կարիք կա այդ համակարգում աշխատել։ Իմ կարծիքով՝ այժմյան իրավիճակը մի գնացք է, որի վերջին վագոնը ուր նստեցիր՝ տանելու է, հիմա ոչ ոք չի ցանկանում այդ վագոնը նստել։

– Բայց պարոն Կարապետյան, այս օրերին առավել տարածված է այն տեսակետը, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը լուրջ պաշտոններ են պահանջել Սերժ Սարգսյանից եւ քանի որ չեն կարողացել այդ պաշտոնները «կիսել», դրա համար էլ նման որոշում են կայացրել։

– Ես քաղաքական բան ասացի ձեզ, բայց, իհարկե, ճիշտ եք. Հայաստանը մի քիչ այլ երկիր է, կլինի, նման բան էլ կլինի։ Իսկ միգուցե նորանշանակ վարչապետի կերպարն է որոշների համար ոչ ընդունելի եւ այլն։ Այսինքն՝ այս ամենի հետեւանքը տարբեր բաներ կլինեն։

Բայց ես մնում եմ իմ կարծիքին, որ որպես քաղաքական ուժեր, 2017 թվականի ընտրությունների ժամանակ (եթե, իհարկե, այսպես գնա, որը քիչ հավանական է) բոլորը լինելու են խիստ ընդդիմադիր։ Քանի որ Սերժ Սարգսյանն այլեւս իրավունք չունի առաջադրվելու, կլինի խիստ ընդդիմադիր ընտրություն՝ թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական։ Բոլորը շատ արագ դառնալու են ընդդիմադիր:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930