Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը («Դոգ») կասկածվում է տեռորիստական ակտ իրականացնելու մեջ. «Հրապարակ»

Ապրիլ 22,2014 10:52

Վարդան Ղուկասյանը տեղեկացրեց, որ իր նկատմամբ ոստիկանությունը հետապնդում է սկսել։ Մի քանի օր առաջ տեռորիստական ակտ իրականացնելու կասկածանքով նրան հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժանմունք եւ հարցաքննել։ Իսկ դրա առիթը եղել է այն, որ ապրիլի 14-ին կեղծ ահազանգ է եղել Էրեբունու ոստիկանական բաժանմունք, թե ինչ-որ սպիտակ տաքսի Էրեբունու տարածքում, առանձնատներից մեկի մոտ կանգնած, պատրաստվում է տեռորիստական գործողություն իրականացնել։ Այս ահազանգից մի քանի օր հետո՝ ապրիլի 19-ին, Դոգին հրավիրել են Էրեբունու ոստիկանական բաժանմունք ու բացատրություն վերցրել։ Մինչ այդ ոստիկանություն էր հրավիրվել նաեւ տաքսու վարորդը։

Ղուկասյանը պատմեց հետեւյալը. «Ապրիլի 19-ին իմ ընկերոջը, ով պրոֆեսիոնալ ֆոտոլրագրող է, անունը՝ Հայկ, կանչեցին քաղմաս։ Ես էլ, իմ ընկերոջը մենակ չթողնելու համար, հետը գնացի։ Ինձ ասացին. «Ինչ լավ ա, որ Դուք էլ եք եկել, Ձեզ էլ պիտի ծանուցագիր ուղարկեինք»։

Մենք գնում ենք էնտեղ՝ հետաքննիչի մոտ, մեզ ասում են՝ սպասեք, հեսա կգա հետաքննչականի պետը ու ձեզ կասի, թե ինչ ա եղել։ Այսինքն՝ հետաքննիչները խուսափում էին մեզ հետ խոսելուց, ու անպայման պետը պիտի գար։

Գալիս ա հետաքննչականի պետը, բոլորով նստում ենք, ինքը մեզ ասում ա. «Գիտե՞ք ինչ, մի քանի օր առաջ դուք սպիտակ գույնի Mazda–ով եղել եք Արեշ թաղամասում»։ Ասում ենք՝ հետո՞։ Ասում են՝ էնտեղից մեզ եկել ա ահազանգ, որ էս մեքենան կասկածվում ա տեռորիստական ակտ իրականացնելու մեջ։

Ասում եմ՝ դա եղել ա ամսի 14-ին, ճի՞շտ ա։ Բա՝ այո։ Ասում եմ՝ Դուք մեզ կանչում եք ամսի 19-ին, այսինքն՝ 5-6 օր հետո, էս ի՞նչ ձեւ եք աշխատում։ Մարդիկ վերցրել զանգել են 1-02 ծառայություն, տվել են տեռորիզմի վտանգի դեմ հայտարարություն, 5 օր հետո դուք նոր եք հայտնաբերում։ Հիմա ի՞նչ, մենք տեռորի՞ստ ենք։ Բա՝ չէ, ասում ա, մենք երկու օր հետո գտել ենք Mazda-ի վարորդին, ով ասել ա, որ Դուք ուղեւոր եք եղել ու Դուք էդ օրը ինչ-որ բան եք լուսանկարահանել։ Ասում եմ՝ այո, լուսանկարահանել ենք։ Հարցնում են՝ ի՞նչ եք նկարահանել, ասում եմ՝ լուսանկարահանել ենք Արշակ Հակոբյանի (ՀՀ ոստիկանապետի թիկնազորի պետի) առանձնատունը, մեքենաները, ինչպես նաեւ մենք էդ նույն օրը լուսանկարահանել ենք Երեւան քաղաքի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի առանձնատունը Մասիվում, իր մեքենաները եւ իրեն պատկանող մի շարք բիզնես-կենտրոններ, գարեջրի գործարան եւ այլն։

dog_7 dog_3

Մեզ հարցնում են, թե ձեր էդ նկարահանելու իմաստը ո՞րն ա եղել, ասում եմ՝ մեր ֆոտոլրագոողը ցանկացել է լուսանկարահանել եւ հանրությանն ի ցույց դնել, թե երկու տարվա մեջ պետական պաշտոնյան որքան կարող է միանգամից հարստանալ։ Ամբողջ իմաստը միայն դա է եղել, այսինքն՝ իրականացվել ա պրոֆեսիոնալ աշխատանք եւ վերջ։ Դրանից հետո մեզանից վերցնում են բացատրություն տեռորիզմի կասկածանքով, տալիս են հարցեր՝ դուք մտադրվա՞ծ եք ինչ-որ բան պայթեցնելու, թե՞ չէ եւ այլն։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930