Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարալլելս Ֆիլմ»-ի հայտարարությունը «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմը ՀԱՅԱԿ 2014 մրցանակաբաշխության նոմինացված ֆիլմերի ցանկից հետ կանչելու պատճառների վերաբերյալ:

Ապրիլ 22,2014 10:42

Ծանոթանալով ՀԱՅԱԿ 2014 մրցանակաբաշխության ժյուրիին և նոմինացված ֆիլմերի ցանկին, քննարկումներ անցկացնելով հայկական կինոարտադրության մեջ առաջնային դիրքեր զբաղեցնող կոլեգաների և ընկերությունների հետ,

ուսումնասիրելով Ազգային Կինոմրցանակաբաշխությունների հարուստ փորձը,

Պարալլելս Ֆիլմ անկախ կինոընկերությունը հայտարարում է, որ ՀԱՅԱԿ 2014 մրցանակաբաշխությունը չի համապատասխանում Ազգային (ակադեմիական) Կինոմրցանակաբաշխության միջազգայնորեն ընդունված չափանիշներին, իսկ մրցանակաբաշխության ժյուրիի թարմացված կազմը չի կարող հավակնել կինոյի ոլորտում մասնագիտական չափորոշիչներ սահմանելու առաքելությանը` ժյուրիի կազմում կինոարվեստում կարևորագույն համարվող մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների բացակայության պատճառով.

Ա. Ժյուրիի կազմում բացակայում են Ա կարգի կինոփառատոններին մասնակցած և միջազգային ճանաչում ունեցող ռեժիսորներ:

Բ. Ժյուրիի կազմում չկա օպերատոր:

Գ. Ժյուրիի կազմում չկա հնչունային ռեժիսոր:

Դ. Ժյուրիի կազմում չկա մոնտաժի, գունաբաժանման մասնագետ:

Ե. Ժյուրիի կազմում չկա գրիմի, հագուստների մասնագետ:

Զ. Ժյուրիի կազմում չկա լույսի, հատուկ էֆեկտների մասնագետ:

Է. Պրոդյուսեր, դերասան/ուհի մասնագիտությունները ժյուրիում ներկայացնում է մեկ անձ:

Ազգային կինոմրցանակաբաշխությունների հիմնական առանձնահատկությունը կինոարտադրության մեջ ներգրավված մասնագետների առավելագույն ներկայության ապահովումն է նոմինանտների ընտրության գործում: Դա ազգային մրցանակաբաշխությունների մասնագիտական համբավը բարձր պահելու, շահերի և հետաքրքրությունների բախումից խուսափելու, սուբյեկտիվիզմը սահմանափակելու երաշխիքն է: Այսպիսով` ժյուրիի որոշումները եթե անգամ լինեն օբյեկտիվ, կոմպետենտ լինել չեն կարող` վերը նշված մասնագետների բացակայության պատճառով:

Ը. Ազգային կինոմրցանակաբաշխություններում ներկայացված ֆիլմերը նոմինացվելուց առաջ պետք է հայտնի լինեն հանդիսատեսին:

Թ. Ազգային մրցանակաբաշխության կազմակերպիչը չի կարող նոմինացվել` ժյուրիի վրա ճնշումները բացառելու նպատակով, սակայն նոմինացված է:

Ժ. Լավագույն Կոմպոզիտոր անվանակարգում ոչ մի ֆիլմ նոմինացված չէ:

ՀԱՅԱԿ 2014-ի Ժյուրիի կազմի կամայական ձևավորմամբ կազմակերպիչները հակասել են իրենց հռչակած նպատակներին. հայ հանդիսատեսին կինոթատրոններ վերադարձնելուն, երկրի կինոգործիչներին համախմբելուն, կինոարտադրության նոր նախագծերին օժանդակելուն և ազգային կինոարտադրության լավագույն ավանդույթները պահպանելուն:

Ժյուրին, հավանաբար ծանոթ չլինելով Ազգային Կինոմրցանակաբաշխության և կինոփառատոնի տարբերությանը` սահմանափակել է ֆիլմերի ժանրային բազմազանությունը և հայ նոր կինոն ներկայացրել բացառապես (փսևդո)արթհաուզային կինոարտադրանքի տեսքով, ինչը հակասում է ազգային կինոմրցանակաբաշխության գաղափարին, նպաստում է հայ կինոյի մասին թյուր կարծիքի ձևավորմանը:

Պարալլելս ֆիլմը, ընկերություն, որը երեք ՀԱՅԱԿ մրցանակաբաշխություններում կրկնակի հաղթել է, հինգ անգամ նոմինացվել և որը կարևորում է ազգային կինոմրցանակաբաշխության գաղափարը և գոյությունը, կոչ է անում կազմակերպիչներին`

Ա. Դիրքորոշում արտահայտել Ազգային Կինոմրցանակաբաշխությունում ժյուրիի առկայության նպատակահարմարության և ՀԱՅԱԿ 2014 ժյուրիի ընտրության վերաբերյալ:

Բ. Փոփոխություններ կատարել մրցանակաբաշխության կանոնակարգում, որպեսզի նոմինանտների ընտրությունը կատարվի մասնագիտական խմբերի կողմից:

Գ. Ապահովել ֆիլմերի հասանելիությունը կինոսիրողներին` մինչև նոմինացվելը:

Դ. Խրախուսել ազգային կինոյի բազմաժանրությունը:

Միայն նշված կանոնակարգային փոփոխություններն իրականացնելու դեպքում ՀԱՅԱԿ-ը կարող է հավակնել «Ազգային կինոմրցանակաբաշխություն» միջազգայնորեն ընդունված ստատուսին:

22 ապրիլի, 2014թ, Երևան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930