Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը Արկադի Վարդանյանին խոստացել էր մասնակցել հակաքոչարյանական հանրահավաքին. «Հրապարակ»

Ապրիլ 22,2014 10:28

«Խիզախ հրամանատարի» եւ, ինչպես պարզվեց, համատեղությամբ «դիպլոմավորված իրավաբանի» հետ ծանոթացել եմ 14 տարի առաջ՝ խորհրդարանական հրաձգությունից մի քանի ամիս հետո։ Այդ շրջանում Վւսզգեն Սարգսյանի ամբողջ մերձավոր շրջապատն ընդգծված հակաքոչարյանական էր։ Բացառություն չէր եւ գեներալ Մանվելը։

«Երկրապահի» կարիքների համար ինձնից 50 հազար դոլար ստանալով եւ իմանալով, որ Քոչարյանի հրաժարականի պահանջով զանգվածային հանրահավաք է նախապատրաստվում, նա այնքան ոգեշնչվեց, որ աղմկոտ խնջույք կազմակերպեց իր «ֆազենդայում»։ Գեներալը կրակոտ ելույթներ ունեցավ, եւ յուրաքանչյուր խմած բաժակից հետո նրա բաժակաճառերն ավելի ու ավելի էին անպարկեշտ արտահայտությունների բառարան հիշեցնում, որն առատորեն ներկայացված է մեր լեզվի համապատասխան ժարգոնում։

Հակաքոչարյանական հանրահավաքին մասնակցելու հանդիսավոր խոստումը դարձավ բորբոքված Մանվելի հռետորության փառաբանումը։ Ավելի մեծ համոզչականության համար նա ամրապնդեց այն սարսափելի անեծքներով եւ կեղտոտ հայհոյանքներով՝ իր իսկ երեխաների հասցեին, այն դեպքում, եթե նրանք խախտեն գեներալական խոսքը։ Եվ այս ամենը՝ կնոջ եւ երեխաների ներկայությամբ։

Այնուամենայնիվ, 2000 թվականի հոկտեմբերի 30-ի հանրահավաքին, որտեղ, տարբեր գնահատականներով, հավաքվել էր 70-80 հազար մարդ, գեներալը չկար։

Արկադի ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Երեւան-կենտրոն» ՔԿՀ
02.04.2014

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930