Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊՆ նախկին փոխնախարարի արձագանքը` «քաղաքական անգրագիտություն»

Ապրիլ 21,2014 23:16

Հրապարակախոս, լրագրող Գայանե Առուստամյանը ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի արձագանքը՝ «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշի հայտարարությանը, թե Ուկրաինայում չեն մոռանա Հայաստանի  դիրքորոշումը բռնագրավման հետ կապված, ոչ համարժեք է համարում:

Հիշեցնենք, որ պարոն Շիրխանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պարոն Յարոշին հիշեցրել էր. «Իսկ Յարոշը չի՞ հիշում, որ ուկրաինական վարձկանները 1991-1993-ին  Արցախյան պատերազմի տարիներին մարտնչել են ադրբեջանական բանակում ընդդեմ Հայաստանի»:

«Վարձկանները ազգություն չունեն, վարձկաններին չի կարելի կապել մի ամբողջ երկրի հետ, վարձկանը վարձկան է, լինի ուկրաինացի, թե՝ այլազգի: Ղարաբաղի պատերազմում շատ վարձկաններ են եղել ադրբեջանցիների կողմից՝ թուրք, աֆղանացիներ, հիշում ենք ինչ տարբեր գույնի ու ազգության վարձկանների մասին էին խոսում, այդ թվում  նաեւ ռուսական վարձկանների մասին էին խոսում… ռուսական կանոնավոր բանակն է կռվել հայ ժողովրդի դեմ: Հիշում ենք՝ Շահումյանի հայաթափումը եւ դա անում էին ռուսական բանակայինները: Այս դեպքում պաշտոնական Երեւանը կամ Հայաստանից ոչ ոք չի հիշում դա կամ Ռուսաստանին չի մեղադրում, այլ մեղադրում է վարձկաններին ու դա կապում է Ուկրաինայի հետ ու փորձում ազգամիջյան թշնամություն հրահրել: Կարծում եմ՝ դա հենց թշնամություն հրահրելու նպատակ է հետապնդում: Սեփական ժողովրդի նկատմամբ երկակի ստանդարտ կիրառելը վտանգավոր է: Եթե Հայաստանում Ռուսաստանի կառավարության դեմ խոսացողների բերանը փորձում են փակել՝ ասելով լռեք, որովհետեւ այնտեղ շատ հայեր են ապրում ու այնտեղ հայերի նկատմամբ կարող են իրականացվել ճնշումներ, ոչ բարյացակամ վերաբերմունք: Իսկ Ուկրաինայում, որտեղ նույնպես շատ հայեր են ապրում, նրանց մասին չեն մտածում, երբ ատելություն են սերմանում»,- ասաց տիկին Առուստամյանը:

Նրա կարծիքով, պարոն Շիրխանյանի արձագանքն էլ ոչ համարժեք է. «Համարժեք չէ այդ ռեակցիան, եթե Յարոշը խոսում է պաշտոնական Հայաստանի մասին, որը շատ անհեռատես դիրքորոշում է ցուցաբերել, ապա պաշտոնական ներկայացուցիչների դիրքորոշումը համեմատել վարձկանի հետ ու համարժեք ներկայացնել ոչ միայն վտանգավոր եմ համարում, այլեւ միտում եմ տեսնում, այստեղ տեսնում եմ նաեւ ոչ հասուն, քաղաքականությունից մղումներով հեռու, մի խոսքով, քաղաքական անգրագիտություն է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930