Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում ռուսամետները, ոչ մի դիմադրության չարժանանալով, գրավել են Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը:
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնել է՝ քանի որ հանգստյան օր էր, շենքում գտնվում էր միայն հերթապահը, որը չի խանգարել նրանց ներխուժել տարածք:
Շենքի մոտ են հավաքվել մի քանի հարյուր տեղացիներ, որոնք իրենց հետ «Դոնեցկի հանրապետության» դրոշներ են բերել: Այդ դրոշից նրանք փակցրել են նաև ՈւԱԾ-ի շենքի վրա:
Ավելի վաղ տեղի լրատվամիջոցները հայտնել էին, որ Կրամատորսկում անհայտ անձիք գրավել են քաղաքային ոստիկանության շենքը, իսկ բաժնի պետին տարել անհայտ ուղղությամբ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ