Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ քաղաքակրթական ճեղքվածքի խորացումը բացահայտ է». քաղաքագետ

Ապրիլ 21,2014 22:40

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղրիմի հարցով Հայաստանի դրսեւորած դիրքորոշումը, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում եւ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկություններին` կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի կողմից պարտադրված քաղաքակիրթ միջազգային համայնքից ինքնամեկուսացումը խորանալու է. «Դրա ազդակներից մեկը Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումն է արտգործնախարարի պաշտոնում: Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ քաղաքակրթական ճեղքվածքի խորացումը հիշատակվում է բացահայտ կերպով. Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն արդեն ասել էր, որ Հայաստանն այլ խմբում է գտնվում, անցած շաբաթ էլ լեհական ազդեցիկ վերլուծական կենտրոններից մեկի հրապարակման մեջ նշվել է, որ արտաքին հարաբերությունների ոլորտում Հայաստանը վերածվել է Կրեմլի գործիքի: Հաշվի առնելով Արեւելյան գործընկերությունը նախաձեռնած եւ դրան առավել օժանդակող երկրների նման դիրքորոշումը, դա կարելի է արդեն դիտել որպես ԵՄ-ի ապագա ընդհանուր քաղաքականության հիմք»:

 

Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք` այստեղ

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Garegin says:

    Եթե, ըստ լեհ վերլուծաբանների, Հայաստանը Կրեմլի ազդեցության տակ է, ապա Լեհաստանը կամ եվրոպական մյուս երկրներն ԱՄՆ-ի որ մասում և ինչպիսի դիրքում են գտնվում: Ինչ վերաբերվում է գիտաշխատող Արմեն Գրիգորյանին, ապա լավ կլինի, որ նա դադարի այլոց աչքերով մեր երկրի արտաքին քաղաքանությանը գնահատական տալ, ի վերջո դա մեր երկրի որոշումն է և գոնե մենք պարտավոր ենք դրա հետ, թեկուզև համաձայն չլինելով հաշվի նստել:

    • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

      Բայց ԱՄՆ-ն աշխարհի միա՛կ գերտերությունն է և աշխարհի թիվ 1 տնտեսությունը, իսկ ռուսաստանը նույն ֆեոդալա-օլիգարխային հումք արտահանող երկիրն է:

  2. Hayk says:

    Էդ քաղաքակիրթ Արեւմուտքը ինչու չհամաձայնեց քննարկել Քեսաբի հարցը ՄԱԿ-ում?? Զահլա չունեին, թե իրենց շահերին դեմ էր?? Քաղաքակիրթ Եվրոպայից չեն սկսվել երկու Համաշխարհային պատերազմները?? Հայաստանի անունն անգամ չեն լսել եվրոպացիների 99% : Հանգստացեք, պարոնայք «քաղաքագետներ», մարդիք այլեւս առաջվա միամիտները չեն: Գերմանացի ժուռնալիստն ասաց, որ իր երկիրը ԱՄՆ-ի 51-, նահանգն է))))):

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930