Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինան մասնատումից փրկելու՝ Յանուկովիչի բաղադրատոմսը. Интерфакс-Украина

Ապրիլ 21,2014 21:45

Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հինգ խնդիր է նշել, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ են կատարել Ուկրաինայի մասնատումն ու քաղաքացիական պատերազմը կանխելու համար:

Ուկրաինական «Ինտերֆաքս»-ը փոխանցել է Դոնի Ռոստովում Յանուկովիչի տարածած հաղորդագրությունը, որտեղ նա հարկ է համարել կատարել հետևյալ գործողությունները.

«Ուկրաինայի մարզերում երկրի դաշնայնացման և մարզի իրավասությունների հարցով հանրաքվեի նշանակում և անցկացում: Ուկրաինայում նախագահական, թե խորհրդարանական կառավարման ձևի հարցով հանրաքվեի նշանակում և անցկացում: Հանրաքվեների արդյունքների հիման վրա սահմանադրական բարեփոխումների անցկացում», – նշել է Յանուկովիչը՝ ավելացնելով, որ միայն այս քայլերից հետո է պետք նախագահի և խորհրդարանի ընտրություններ անցկացնել ու միջազգային հսկողություն սահմանել հանրաքվեների և ընտրությունների համար, խիստ մատչելի դարձնել դրանց դիտարկումը

«Այս հինգ առաջադրանքները կատարելը պարտադիր է: Սա միակ ճանապարհն է Ուկրաինայի ամբողջականությունը պահպանելու համար: Եթե դա չարվի, մեր երկրին սպառնում է մասնատում, որը դժվար խաղաղ լինի: Ամենայն հավանականությամբ, քաղաքացիական պատերազմով», – ասել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930