Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում փաստաբաններն ու իրավապաշտպանները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի

Ապրիլ 21,2014 20:58

Օրերս Եվրոպայի խորհուրդը եւ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ) «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ԵՄ/ԵԽ համատեղ ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայով դասընթաց էին կազմակերպել:
Դասընթացի կազմակերպմանն աջակցում էր ՀՀ փաստաբանների պալատը:
«Վերապատրաստման դասընթացն ուղղված է փաստաբանների, իրավապաշտպանների կարողությունների, գիտելիքների ամրապնդմանը «Մարդու իրավունքները եւ խտրականության արգելքը միջազգային իրավական կարգավորումների եւ ներպետական իրավունքի զարգացման համատեքստում» թեմայի վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ, «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը:

Դասընթացի ընթացքում ներկայացվեց խտրականության արգելքին ուղղված ՄԱԿ-ի, ՄԻԵԴ-ի եւ Վերանայված սոցիալական Եվրոպական խարտիայի շրջանակներում սահմանված իրավակարգավորումները եւ դրանց կիրառման մեխանիզմները: Ներկայացվեցին նաեւ ՀՀ ներպետական օրենսդրության շրջանակներում առկա իրավական կարգավորումները եւ զարգացման միտումները, դրանց անհրաժեշտությունը: Դասընթացի ընթացքում առավել մանրամասն անդրադարձ կատարվեց ընտանեկան, հաշմանդամության եւ տարիքային հիմքով խտրականության արգելքի հիմնախնդիրներին:

«Դասընթացի նպատակն է մասնակիցներին ընդհանուր գիտելիքեր տալ խտրականություն հասկացության, խտրականության տեսակների վերաբերյալ, թե ինչպես տարբերակել խտրականության դրսեւորումները, եւ թե ինչ ապացուցման չափանիշներ է դնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խտրականության վերաբերյալ գործերով»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԱՎ-ի Շահերի պաշտպանության բաժնի համակարգող, «Փաստաբանների եւ իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) եւ վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի (ՎԵՍԽ) ներպետական կիրառման նպատակով» ծրագրի փորձագետ Անահիտ Չիլինգարյանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930