Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ամերիկյան դատարանը մեղավոր է ճանաչել հայկական հանցախմբի երկու ղեկավարներին. «Ազատություն»

Ապրիլ 21,2014 20:15

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ավարտվել է հերթական աղմկոտ դատավարությունը հայկական հանցախմբի երեք անդամների նկատմամբ:

Ըստ ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության` դատարանը մեղավոր է ճանաչել Armenian Power անվանումը ստացած հանցախմբի երկու ղեկավար անդամների` «Կապոնե» մականվամբ Մհեր Դարբինյանին ր «Ձի» մականվամբ Արման Շարոպետրոսյանին, ինչպես նաև Ռաֆայել Փարսադանյանին` լայնամասշտաբ խարդախության, ռեկետի, բանկային մեքենայությունների համար:

«Կապոնե»-ն` երեսունութամյա Մհեր Դարբինյանը, մեղադրվում է 57 քրեական հոդվածներով` բանկային մեքենայությունների, ծանրացնող հանգամանքներում այլոց անձնական տվյալները գողանալու, նաև դատվածություն ունենալու պայմաններում` ապօրինի զենք պահելու և ռեկետի մեջ: Նրան ընդհանուր առմամբ 973 տարվա ազատազրկում է սպառնում:

Ինչպես նշում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը, դատարանում ներկայացված ապացույցների համաձայն Դարբինյանը Armenian Power հանցավոր խմբի պարագլուխն էր: Հանցախումբը, ամերիկյան իրավապահների տեղեկություններով, 250 բացահայտված անդամ և հարյուրավոր աջակիցներ ունի:

Մհեր Դարբինյանը  ըստ ամերիկյան իրավապահների` ղեկավարում էր բանկային մեքենայությունների բարդ  մեխանիզմները:

Դրանցից մեկով` հանցախմբի անդամներին հաջողվել էր «99 ցենտ» խանութների ցանցի դրամարկղերում հատուկ սարքեր ներդնել, որոնք կարդում էին բանկային քարտերով առևտուր անողների տվյալները, քարտի համարը և գաղտնաբառը փոխանցում հանցավոր խմբի անդամներին: Օգտագործելով այդ տվյալները՝ նրանք հազարավոր մարդկանց հաշիվներից գումար են գողացել: Ամերիկյան դատախազության տվյալներով` միայն այս խարդախությամբ նրանք երկու միլիոն դոլարի են տիրացել:

Այս մեքենայություններին մասնակցելու մեջ է մեղադրվում նաև քսանիննամյա Ռաֆայել Փարսադանայանը: Նրան սպառնում է 30 տարվա ազատազրկում:

Մյուս սխեման բանկային ծառայողներին կաշառելու հաշվին է գործել: Կաշառված աշխատակիցները տրամադրել են իրենց հաճախորդների բանկային տվյալները: Այդ տեղեկություններն օգտագործելով` հանցախմբի անդամները կեղծ բանկային չեկեր են կանխիկացրել, իրենց զոհերի անուններով վարկեր ձևակերպել:

Armenian Power-ը ոչ միայն «փաստաթղթային» խարդախություններով է զբաղվել, այլ նաև ռեկետով` սպառնալիքով գումարներ է հավաքել հայկական համայնքի ներկայացուցիչներից, անգամ փրկագին ստանալու համար մարդկանց առևանգելել:

 

Մանրամասներըկարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930