Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու գործընթացն ուժի մեջ է. «Փաստինֆո»

Ապրիլ 21,2014 18:50

Գերեվարված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքի անդամներն ապրիլի 18-ին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակին են փոխանցել իրենց որդուն ուղղված նամակ, սակայն նամակի փոխանցմանը հաջորդել են հանգստյան օրերը, ուստիեւ՝ Հակոբի ծնողները տեղեկություն չունեն՝ նամակը փոխանցվե՞լ է, թե՝ ոչ:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հակոբի մայրը՝ Գայանե Ինջիղուլյանը:

Գերեվարված զինվորի մայրը նաև նշեց, որ որդուց ստացված վերջին նամակը եղել է մարտի 12-ին և, ինչպես միշտ, նույն բովանդակությամբ. «Ես լավ եմ, մի անհանգստացեք, մի քիչ սպասեք…»:

Ինչ վերաբերում է Հակոբ Ինջիղուլյանի` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկությանը, ապա մայրը նշեց, որ դա իր որդու ցանկությունը չէ, և իրենց էլ չեն հարցրել, իսկ ԿԽՄԿ-ն գերեվարված զինվորի հարազատներին վստահեցրել է, որ երրորդ երկիր տեղափոխվելու գործընթացն ուժի մեջ է և միայն մնում է սպասել, թե այդ երկիրը, երբ կընդունի նրան:

 

Մանրամասներըկարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Փրկվիր, հեռացիր, համարձակ տղա,
    Թասիբդ հզոր, միտքդ էլ լավն ա,
    Վիրավորված ես մինչև հոգու խորք,
    Հեռացիր, փրկվիր վամպիրից հայոց:
    Փախիր ազգային դաժան վտանգից,
    Վտանգ է տեղով մի ծերուկ չեկիստ,
    Հայաստանում քեզ կդարձնեն ի չիք:
    Չեն տեսնի իրենց դաժան մեղքերը,
    Քեզ կհամարեն դժոխքի տերը,
    Փախիր այ ախպեր, դժոխք է, որ կա,
    Անգլուխ երկրում ԱԾ ֆաշիզմ կա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930