«Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» ձեռնարկել է Հայաստանի պատմությունը ներկայացնող 36 հատորով հրատարակություն, որտեղ ընդգրկված կլինեն Մեծ և Փոքր Հայքերը: Հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը «Religions.am»-ին պատմում է, որ միտքը ծագել է Պավել Չոբանյանի հետ զրույցի ընթացքում, երբ շոշափվել է այն թեման, որ դարեր շարունակ մեր մտավորականությունը հեղինակել է ոչ թե հայրենիքի, այլ ժողովրդի պատմությունը:
«Սա կայծակի պես մի բան էր, որ խփեց ինձ,- ասում է նա,- ուզեցի հստակեցնել ու հասկացա, որ Մովսես Խորենացուց սկսած մինչև խորհրդային տարիների 8 հատորյակը, և անկախության օրոք հրատարակված աշխատություններից ոչ մեկն էլ Հայաստանի պատմությունը չէ»:Ըստ Կարապետյանի՝ հայրենիքի պատմությունը ներկայացնող մի քանի փորձեր եղել են. Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանաց աշխարհի», Ղևոնդ Ալիշան՝ ըստ նահանգների. «Այրարատ», Շիրակ», «Սիսվան» և այլն, սակայն այդ միտումը զարգացում չի ապրել: Սամվել Կարապետյանն ասում է, որ սա ցայսօր իրականացրած բոլոր նախագծերից տարբերվում է մասշտաբայնությամբ ու նշանակությամբ, և ինչ-որ իմաստով ամբողջ կյանքում կատարած աշխատանքի ամփոփում է: Իսկ աշխատանքների սկիզբը կարելի է համարել 1969թ., երբ կազմակերպության հիմնադիրը՝ Արմեն Հախնազարյանը հայկական հուշարձանները լուսանկարելու նպատակով Գերմանիայից գնացել է Արևմտյան Հայաստանի:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում