Լրահոս
Օրվա լրահոսը

Hurriyet. Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպանը պատրաստ է հայերի հետ «անկանխակալ երկխոսության»

Ապրիլ 21,2014 17:17

Ապրիլի կեսերին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի պարտականություններին անցած դեսպան Հաքի Ակիլը (լուսանկարում) Հայկական հարցն անվանել է իր աշխատանքային օրակարգի ամենակարևոր 3 խնդիրներից մեկը, որը, սակայն, նաև «ցավագին» է: Մյուս երկուսն են՝ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու և Ֆրանսիայում բնակվող թուրքերի խնդիրները:

«Հուրիեթ» թերթին նա ասել է, թե պատրաստ է, իր խոսքով՝ «օսմանյան հայերի ողբերգության» 100-րդ տարելիցին՝ 2015 թվականին ընդառաջ, Ֆրանսիայի հայերի հետ   «անկողմնակալ երկխոսություն» սկսել:

«Բարեկամության և խաղաղության ժամանակն է եկել: Երկու ժողովուրդներն իրար հետ են ապրել ավելի քան 10 դար, լսել են նույն երաժշտությունը, կիսել նույն մշակույթը, կերել նույն ուտելիքը, ծիծաղել նույն կատակների վրա: Ատելության հողի վրա բաժանումը սիրտս կոտրում է»,- ասել է Թուրքիայի դեսպանը՝ մի այլ տեղում նշելով.  «Իրար այդքան նման երկու ազգերը պետք է վերջապես հաշտ լինեն: Մենք պետք է դրա համար ջանքեր գործադրենք»:  Նա կարծիք է փոխանցել, թե ցեղասպանության հարցին պետք է անդրադառնան միջազգային դատարանները և ոչ թե տարբեր երկրների խորհրդարանները:

Դեսպանն ասել է նաև, որ իր մեծ պապի երկրորդ կինը հայուհի է եղել, և՝ «նույնիսկ այն դեպքում, երբ ԱՍԱԼԱ-ն թուրք դիվանագետների է սպանել, ես հայերին իմ բարեկամներն եմ համարում»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930