Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկա կգտնվի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը, որը տեղի կունենա ապրիլի 24-ի երեկոյան Փարիզի Կանադա հրապարակում՝ Կոմիտասի արձանի առջև: Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաստատել է այս տեղեկատվությունը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը այսօր Armenews կայքում հրապարակել է հաղորդագրության այդ մասին՝ շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, որը «Հանրապետության նախագահի միջոցով հարգանք կմատուցի Հայոց ցեղասպանության մեկևկես միլիոն զոհերի հիշատակին»: «Դա նշանակալի իրադարձություն է, որը պետք է գնահատել ըստ արժանվույն՝ նկատի ունենալով Ֆրանսիայի միջազգային հեղինակությունը», – ասված է հաղորդագրությունում:
«Հանրապետության նախագահի ներկայությունը ցույց է տալիս նրա հավատարմությունը իր հանձնառությունների հանդեպ», – հաղորդագրությունում ընդգծել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը՝ նկատի ունենալով նախագահական ընտրարշավի ժամանակ Ֆրանսուա Օլանդի տված խոստումը Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություններին իր ներկայությունը բերելու մասին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում