Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳ նախարարությունը գիտնականների ուսումնասիրությունները թողնում է անարձագա՞նք

Ապրիլ 21,2014 16:58

«Նշանակումից այնքանով եմ գոհ, որ Էդվարդ Նալբանդյանն արևելագետ է»,-Aravot.am-ի հարցին` արդյոք գո՞հ է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Էդվարդ Նալբանդյանի վերանշանակումից, այսպես պատասխանեց արաբագետ Հայկ Քոչարյանը:

Արաբագետը համաձայնեց մեր այն դիտարկմանը, թե արտաքին քաղաքականության ոլորտում կան բացթողումներ ու նաև նկատեց, թե այդ պարագայում չի հասկանում` որն էր Նալբանդյանին վերանշանակելու սկզբունքն ու տրամաբանությունը: Այնուհետև հավելեց. «ՀՀԿ-ին է պետք հարցնել: Իսկ եթե Էդվարդ Նալբանդյանն է վերանշանակվել, ուստի կառավարման տեսանկյունից փոփոխություն դեռ հնարավոր չէ սպասել, քանի որ շարունակվելու է նույն գիծը»:

Մեր հարցին` ո՞ր հարցերում է թերանում մեր ԱԳ նախարարությունը, արաբագետը պատասխանեց. «ՀՀ-ն արաբական և արևելյան երկրների հետ ինտենսիվ կապեր հաստատելու ու հարաբերություններն ավելի հստակեցնելու խնդիր ունի: Մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք Սաուդյան Արաբիայի հետ, չունենք դիվանագիտական հարաբերություններ Իսրայելի հետ. երրորդ երկրի միջամտությամբ է դեսպանն իր գործառույթներն իրականացնում: Նալբանդյանն էլ էր դեսպան, որ նստում էր Ֆրանսիայում, նա այդ հարցերը լավ գիտի: Ուստի իսլամական և արաբական աշխարհի հետ աշխատել է պետք»:

Հայկ Քոչարյանը նաև տեղեկացրեց, որ իրենք` գիտնականները, պարբերաբար ուսումնասիրություններ են կատարում և ուղարկում ԱԳ նախարարություն, սակայն հիմնականում դրանք մնում են անարձագանք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930