Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանում հաստիքային կրճատումներ են կատարվում (Տեսանյութ)

Ապրիլ 21,2014 16:46

Այս մասին օրերս ավագանու նիստի ժամանակ ելույթով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանը: Նրա տեղեկացմամբ, քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժինները միավորվելու են և արդյունքում 8 հաստիք կրճատվելու է:

Ըստ տիկնոջ, բոլոր բաժինների գծով կատարվում են տնտեսումներ, որովհետև այսուհետ այս բոլորին վճարելու են բացառապես տեղական բյուջեի հաշվին, սուբսիդավորում այդ նպատակի համար այլևս չի կատարվի, պետք է տեղավորվեն ստացած եկամուտների մեջ, իսկ քաղաքային բյուջեն այդքան միջոցներ չունի:

Լենա Ջիլավյանի մատուցմամբ, ուսումնասիրվում են նաև մշակույթի, սպորտի բաժինների և նախակրթարանների հաստիքները:

Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն էլ կարծիք հայտնեց, որ հենց այս երկու բաժինների նորմալ գործունեության համար միջոցներ չպիտի խնայեր քաղաքապետարանը, որովհետև տարիների ընթացքում այս բաժինները կարող էին լուրջ եկամուտներ ապահովել:

Լևոն Բարսեղյանը նաև կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի աշխատակազմը արտաքին գնահատման կարիք ունի և առաջարկեց որոշակի գումար հատկացնել ու գնահատել հաստիքակազմի կարողություններն ու կարիքները: Վերջինս առաջարկեց այս հարցի քվեարկումը հետաձգել, սակայն Սամվել Բալասանյանը առարկեց՝ նշելով, որ ժամանակի խնդիր ունեն և եթե նրանց հարցը քվեարկության դնեն մյուս ավագանու նիստի ժամանակ, ապա վճարելու խնդիր կունենան:

Ըստ քաղաքապետի, համայնքային ծառայողի աշխատավարձը չի բարձրացվել ու վճարումը պիտի կատարվի համայնքային բյուջեի հաշվին: «Ինձ համար շատ դժվար է նման քայլի գնալ, բայց ստիպված ենք գնալ»,- ասաց քաղաքապետը:

Նշենք, որ ավելի վաղ, ավագանու նիստերից մեկի ժամանակ Լենա Ջիլավյանը, վկայակոչելով վիճակագրական պաշտոնական տվյալները՝ հայտնել էր, որ Գյումրիից 2013 թվականի ընթացքում 23 հազար մարդ է արտագաղթել, սա էլ, բնականաբար, իր բացասական հետևանքներն է թողել բյուջեի հավաքագրման գործընթացում:
Մանրամասները՝  տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավրետ Սարոյան says:

    Սուտ է, ոչ մի կրճատում չկա, քաղաքապետարանի ապարատը տրաքում է, իսկ իրանք մենակ դատարկ խոսում են, միայն ջիլավյանի բաժնում 3 նոր անգործ մարդ են ընդունել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930