Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին

Ապրիլ 21,2014 16:27

«Քանի դեռ նման պաշտոնական դիրքորոշում չի եղել, կարծում եմ, ճիշտ չէ այդ տեսանկյունից փորձենք քննարկել խնդիրը»,-հավանակա՞ն է, որ Հայաստանի ստորագրությունը ետ կանչվի հայ-թուրքական արձանագրություններից Aravot.am-ի հարցին՝ պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք,որ նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակն ասել էր, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի

Դրանից մեկ օր առաջ ՀՀ ՊՆ այցելության ժամանակ, նախագահ Սարգսյանը խոսել էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել էր, որ դրանց վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին:

Հովհաննես Սահակյանն, ընդհանրապես, այն կարծիքին է, որ հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը չի եղել պահի ազդեցության տակ արված քայլ, այլ համարում է, որ դա լուրջ ու կշռադատված էր: «Մենք տեսանք նաեւ, որ միջազգային հանրությունը ոչ միայն ողջունեց, սատարեց, այլ հետագա գործընթացների արդյունքում բարձրացավ Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում: Նախագահ Սարգսյանը մտավախություններ ասելով, կարծում եմ, նկատի ուներ այն, որ դրա արդյունքում Ցեղասպանության ճանաչման գործընթացը կարող է դանդաղել կամ նախապայմաններով բանակցությունների մեջ մտնել: Բայց, մենք տեսանք, որ նման որեւէ բան չեղավ, նաեւ, առաջինը մենք առկախեցինք նախաստորագրած փաստաթուղթը ՀՀ ԱԺ-ում»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ թուրքական կողմը տանուլ է տվել հարցը դիվանագիտական հարթությունում ու այդ պատճառով էլ անցավ շահարկումներին ու նախապայմաններին: Հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված առաջիկա բոլոր հնարավոր քայլերն էլ, ըստ մեր զրուցակցի, լինելու են լավագույնս կշռադատված, որպեսզի անգամ այս պայմաններում եւ այս հարթությունում ունեցած մեր ձեռքբերումները կարողանանք ավելացնել:

Aravot.am-ի դիտարկմանը, որ հայաստանյան քաղաքական դաշտում վերադասավորումներ են եւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմելու համար առաջ է քաշում իր յոթը առաջարկների բավարարումը, որոնցից մեկն էլ արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելն է, ինչի համար ՀՅԴ-ն ժամանակին լքեց կոալիցիան, իսկ արձանագրություններն, այս պահին, փաստորեն ակտուալ չեն. հավանակա՞ն է, որ ՀՅԴ-ին ռեւերանս արվի, Հովհաննես Սահակյանն ասաց, որ եթե անգամ պաշտոնական Երեւանը ետ կանչի իր ստորագրությունը, դա էլ չի լինելու պահի ազդեցության տակ արված քայլ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930