Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիրո Մանոյան. «Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին». yerkirmedia.am

Ապրիլ 21,2014 16:21

«Հիմա ես հարցնում եմ ձեզ, եւ այդ մարդկանց՝ ինչո՞վ են այսօր թուրքերն զբաղված այդ հարցում: Իրենց ողջ ուժերը նետել են Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի՝ Ցեղասպանությանը վերաբերող բանաձեւի դեմ պայքարելուն: Գիտե՞ք, որ վերջին 24 տարիների ընթացքում սա առաջին այդպիսի որոշումն է: Եթե մենք վնաս ենք հասցրել այդ գործընթացին եւ այն, ըստ ոմանց, պետք է կասեցվեր, ապա ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ այսօր»,- ՊՆ-ում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Փաստը, որ մի քանի շաբաթ առաջ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձեւ որդեգրեց, դա ոչ թե արձանագրությունների արդյունքն էր, այլ՝ դրանց չգործելու»,- վստահեցնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դանդաղելուն, ապա ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հաշվում է, թե արձանագրությունների ի հայտ գալուց՝ 2009 թվականից ի վեր քանի պետություն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«1 Երկիր է ճանաչել՝ Շվեդիան, եւ դա ընդամենը 1 քվեով, նաեւ Միացյալ Նահանգների հանձնաժողովն է բանաձեւ որդեգրել՝ մեկ քվեի տարբերությամբ, բայց դա մոտ էր արձանագրությունների ստեղծմանը: Շվեդիայի պարագայում կառավարությունն ասում էր, որ մենք չպետք է միջամտենք մի գործընթացի, երբ երկու կողմերը համաձայն են»,- ասում է Կիրո Մանոյանը:

Սերժ Սարգսյանն անդրադառնում է նաեւ արձանագրությունների՝ ԼՂՀ խնդրի հետ կապին: «Կա՞ արդյոք մեկը, ով այսօր առանց աչքերը գետնին հառելու կպնդի, որ այդ արձանագրությունները վնասել են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը եւ որ այդ արձանագրություններով ուղղակի մենք հիմք են ստեղծում փոխզիջումների: Խնդրից տեղյակ մարդիկ գիտեն, որ այսօր մենք այդ գործընթացում ունենք շատ հաստատուն դիրք, ամուր հիմքեր»:

Կիրո Մանոյանը պնդում է, որ արձանագրությունները հնարավորություն են Թուրքիայի ձեռքին միջամտելու փորձ անել. ԱՄՆ պետքարտուղարն է անգամ հայտարարում, որ պետք է Թուրքիային առավել մասնակից դարձնել Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

«Եվրոպան ասում էր, որ Ղարաբաղի հարցը լուծվի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կնորմալանան, ԱՄՆ-ն ասում է, որ Թուրքիան պետք է ավելի մասնակից կլինի Ղարաբաղի հարցի կարգավորմանը»,- պնդում է Մանոյանը:

Սերժ Սարգսյանն արձանագրությունների հայանպաստ լինելու եւս մեկ մեկնաբանություն է անում:

«Եթե շատերն ասում էին, որ այդ փաստաթուղթը, ավելի ճիշտ, այդ երկու փաստաթղթերը հայանպաստ չեն, այլ ակնհայտորեն Թուրքիայի շահերից են բխում, այդ դեպքում ինչո՞ւ մինչև հիմա թուրքերը չեն վավերացնում այդ փաստաթղթերը»,- հարցնում է ՀՀ նախագահը:

«Նախագահին վատ խորհուրդ են տվել հայ-թուրքական արձանագրությունների մասին, որովհետեւ եթե այդքան լավն են, ապա ինչո՞ւ Հայաստանը չի վավերացնում»,- ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930