Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանը ծրագի՞ր ունի հայ-թուրքական արձանագրությունների մասով

Ապրիլ 21,2014 15:46

«Մամուլի խոսնակի հայտարարության մեջ ես ավելի շատ ուղերձներ տեսա դրսին ուղղված, քան ներքաղաքական»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն` անդրադառնալով նախօրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի այն հայտարարությանը, որ ապրիլի 24-ից առաջ հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կլինի:

Հիշեցնենք, դրանից մեկ օր առաջ ՀՀ ՊՆ այցելության ժամանակ, նախագահ Սարգսյանը խոսել էր հայ-թուրքական արձանագրությունների մասին, նկատել էր, որ դրանց վերաբերյալ նախկին բոլոր թերահավատություններն անհիմն էին:

«Նախորդ օրը պաշտպանության նախարարությունում հնչած Սերժ Սարգսյանի խոսքն ամբողջովին այն մասին էր, որ իշխանությունները չեն համարում, որ հայ-թուրքական արձանագրությունները խնդրահարույց են եղել, ավելին՝ ժամանակին հնչած բոլոր հակափաստարկներին հատ առ հատ պատասխան տրվեց, ինչը, կարծում եմ, նշանակում է, որ գործընթացի ներքաղաքական կոմպոնենտը դրանով փորձ էր արվում փակել: Մեկ օր հետո մամուլի խոսնակի հնչեցրած հայտարարությունը, թե կլինեն քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն 100-ամյա տարելիցի տարվա խորհրդին, ավելի շատ վերջին նախազգուշացման տպավորություն էր թողնում՝ ուղղված գործընթացին մասնակից միջազգային խաղացողներին: Կարծում եմ՝ պաշտոնական Երևանը ինչ-որ ծրագիր ունի արձանագրությունների մասով, որի մասին մենք երևի թե ավելի ուշ կիմանանք: Ամեն դեպքում իմ տպավորությունն այդպիսին է»,- ասաց Թեւան Պողոսյանը:

Aravot.am-ը փորձեց այս հարցի շուրջ մեկնաբանություններ ստանալ նաեւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից: Վերջիններս կամ չէին արձագանքում մեր հեռախոսազանգերին, կամ էլ պատասխանում էին, որ զբաղվածության պատճառով չեն կարող հարցերի պատասխանել:

Հիշեցնենք, որ այսօր Աղվերանում ավարտվել է նաեւ ՀՅԴ ԳՄ ժողովը, որի քննարկման թեմաներից մեկն էլ ներքաղաքական վերադասավորումները եւ ՀՅԴ-ի` կոալիցիա մտնելու հավանականությունը պետք է լիներ: Մինչ այդ ՀՅԴ-ական գործիչները հայտարարում էին, որ եթե նախկինում իրենց առաջարկած յոթ կետերն ընդունվեն` ՀՅԴ-ն չի բացառում նաեւ կոալիցիա կազմելու հավանականությունը: ՀՅԴ-ի յոթը կետերից մեկն էլ հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը ետ կանչելն է:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՅԴ-ն լքեց կոալիցիան ՀՀ-ի որդեգրած արտաքին քաղաքականության, մասնավորաբար, հայ-թուրքական արձանագրությունների պատճառով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    100 ամյակի նվերս վկա,
    Աշխարհն պիտի հայ բառից տնքա,
    Ի պատիվ սերժի , ԱԱԾ կարթի,
    Արյուն կթափվի աչքերից վարդի:
    Ամենն անում են հայ սերժի համար,
    Չեկիստ ու ագենտ որձերի համար,
    Դավաճան գենի խաչվելու համար,
    Մարդու մարդացման , մարդկության համար:
    Տղա եք, խոսեք, թե լեզու ունեք,
    Ձեզ ռենտգենել եմ, ուրիշ խաղ չունեք:
    Բթաորակը արել եմ դրոշ,
    Արյուն է հոսում հենց գերբից հայոց:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930