Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելին եւ «Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային:
Քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք ընդգծվել է փոխշահավետ համագործակցության եւ այս ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՂՀ նախագահի աշխատակազմ