Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղացիներին տրվել են բանջարեղենի սերմեր եւ տնկիներ

Ապրիլ 21,2014 14:24

Այս տարվա մարտի 31-ի եւ ապրիլի 1-ի գիշերները Տավուշի մարզում ցրտահարություն եղավ: Դրանից տուժեց ծիրանենիներից, վաղահաս դեղձենիներից, պտղատու այլ այգիներից ակնկալվող բերքը:

Տավուշի մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետ Վաղինակ Սուքոյանին հարցրինք, թե ցրտահարության պատճառած վնասները հաշվարկե՞լ են: Նա հայտնեց, որ այդ գործընթացն ընթացքի մեջ է, մարզի համայնքապետարանները պատճառված վնասի վերաբերյալ ակտերը ուղարկում են Տավուշի մարզպետարան:

Մարզպետարանի վարչության պետին հարցրինք նաեւ, թե ցրտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ի՞նչ աջակցություն է ցուցաբերվում: Վ. Սուքոյանն ասաց, որ գյուղատնտեսության նախարարության կողմից այդ տնտեսություններին տրվել է բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացու, «ՀիմաՏավուշ» զարգացման հիմնադրամն էլ որոշ համայնքներում բաժանել է տնկիներ եւ խաղողի արմատակալներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Սովորաբար ցրտահարությունից տուժածներին ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, գյուղատնտեսական վարկերը մարելու և այգիները փրկելու ուղղությամբ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար, այլ ոչ թե ժամկետանց կամ ոչ պիտանի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմացու կամ տնկիներ տալիս /ինչպես միշտ սերմացուի և տնկիների ձեռք բերման համար հսկայական գումարներ են դուրս գրվել/: Լավ կլիներ, որ հարգարժան լրագրողը Վ.Սուքոյանից համապատասխան տեղեկատվություն ստանալուց հետո, գյուղացիներից հետաքրքրվեր, համապատասխանում են արդյոք իրենց ստացած սերմացուն ու տնկիները մարզպետարանում առկա ցուցակներին թե ոչ: Համոզված եմ, որ հավքիթ հաշվող մարզպետի կողմից այստեղ նույնպես թվերի աղճատում է տեղի ունեցել:
    Հույս ունենանք, որ նորանշանակ վարչապետը ժամանակ կգտնի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի հերթական պատրանքին անդրադառնալու համար:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930